Այսօր ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ժողով էր հրավիրել, որին մասնակցում էին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ծնողները, ծնողկոմիտեի եւ ՀՊՃՀ ուսխորհրդի նախագահները, ուսումնական գծով պրոռեկտորը, աշխատակազմի ղեկավարը եւ ավագ դպրոցի տնօրեն Համլետ Մարտիրոսյանը:
Շեշտելով դպրոցի բարձր վարկանիշը՝ պարոն Թոքմաջյանն անդրադարձավ որոշ երեւույթների, որոնք անհարիր համարեց ավանդույթներ ու կրթության բարձր որակ ունեցող դպրոցի համար: Ռեկտորի պաշտոնակատարը հայտարարեց, որ վճարովի բոլոր պարապմունքները այսուհետեւ դադարեցվում են, անկախ նրանից ծնողները 7000-ական դրամներ վճարել են հոժարակա՞մ, թե՞ պարտադրաբար: «Ինձ համար անընդունելի է ցանկացած դրամահավաք: Մանավանդ մեր համալսարանն ի զորու է որակյալ կրթություն ապահովել իր միջոցների հաշվին…Վաղվանից ցանկացած դրամահավաք, լինի գումար տեսքով, թե թանկարժեք ծաղկեփնջի, կդիտարկվի որպես էթիկայի կոպտագույն խախտում: Պարոն Մարտիրոսյանը եւս խստագույնս զգուշացված է…Ոչ մի ուսուցիչ իրավունք չունի պարտադրել, որ գան իր մոտ վճարովի պարապելու: Եթե համալսարանում մուտքեր լինեն ձեր կողմից, վերադարձնելու ենք»,-ասաց Հովհաննես Թոքմաջյանը: Ռեկտորի պաշտոնակատարը հավելեց, որ դա վատ է անդրադառնում այն երեխաների հուզական աշխարհի վրա, որոնք ի վիճակի չեն վճարել, եւ վճարունակ ընկերոջ կողքին բնականաբար ընկճված են զգում:
Հիշեցնենք, որ ժամանակին մամուլն անդրադարձել է այդ 7000-ական դրամներին , իսկ Aravot.am-ի տեղեկություններով, ամսեկան երկու միլիոն դրամից ավելի գումար է մտնում բուհի բյուջե, որի մասին բարձրաձայնվեց նաեւ դահլիճում:
Կարդացեք նաև
Ռեկտորի պաշտոնակատարի հայտարարությունը սկզբում որոշ իրարանցում առաջացրեց դահլիճում: Մի քանի ծնող կտրականապես հերքեցին, թե 7000-ական դրամներ են վճարել, ապա կամաց-կամաց «սառույցը հալվեց»: Որոշ ծնողներ բացահայտ հայտարարեցին, որ վճարել են, բայց հոժարակամ, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ կրթությունն անվճար է:
Տպավորություն կար, որ որոշ ծնողներ, այդ թվում Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Կարինե Հարությունյանը, նախապես է պատրաստվել ելույթին: Մի քանի ծնող դիֆերամբներ էին ձոնում դպրոցի տնօրենին ու ուսուցչական կոլեկտիվին, շեշտում նրանց անձնվիրությունն ու անկաշառությունը, չնայած պարոն Թոքմաջյանը իր խոսքի մեջ քանիցս նշել էր դպրոցում կրթության բարձր որակի մասին: Վերջում կրքերը հանդարտվեցին, երբ ռեկտորի պաշտոնակատարը հայտարարեց, թե ուսուցիչների հավելավճարները կպահպանվեն, բայց ոչ թե ծնողների, այլ Պոլիտեխնիկի հաշվին, սակայն ուսուցիչները պետք է լրացուցիչ անվճար պարապմունքներ անցկացնեն: Կոնսուլտացիաներն անվճար կլինեն 10-11-12-րդ դասարանների համար:
Ռեկտորի պաշտոնակատարի հավաստմամբ, մյուս տարվանից Պոլիտեխնիկը կանցնի զարգացման ծրագրերի, միջոցներ կձեռնարկվեն դպրոցի եւ ընդհանրապես Պոլիտեխնիկի շենքի պայմանների բարելավման ուղղությամբ: Ժողովի ժամանակ ծնողները միաձայն քվեարկեցին վճարովի պարապմունքների դեմ՝ խնդրելով, որ ռեկտորի պաշտոնակատարը դրամահավաք բառի փոխարեն օգտագործի ֆինանսական աջակցություն կամ մեկ ուրիշ բառ: Հովհաննես Թոքմաջյանը փարատեց նաեւ ծնողների այն մտահոգությունը, թե որոշ խմբակներ կկրճատվեն, ասաց, որ դրանք ոչ միայն չեն կրճատվի, այլեւ կընդլայնվեն, սակայն ավելի շատ զարկ կտրվի ինժեներական ուղղություններին, դպրոցի սաներն էլ կօգտվեն Պոլիտեխնիկի լաբորատորիաներից եւ բազաներից:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
https://panorama.am/am/popular/2013/12/10/hraparak2/?sw
Վերջապես սայլը տեղից շարժվեց……..
Ոչ թե դեֆերամբներ էին ձոնում, այլ իրենց խորին շնորհակալություն էին հայտնում մի մարդու, պրն. Մարտիրոսյանին, որն իր քրտնաջան աշխատանքով թույլ չի տվել դպրոցի բարքերի փլուզումը, չի թուլացրել մակարդակը: Այս դպրոցը հասանելի է ամեն մի աշակերտի համար, ով նպատակ ունի դառնալու կիրթ և պարկեշտ Հայաստանի քաղաքացի: Եթե այսպես պետք է սայլը շարժվի, ուրեմն մենք ոչ մի բանի չենք հասնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/03/27/444896/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Ներկայիս կրթական համակարգը տեսնելով դժվար է երևի պատկերացնել ծնողների մի ամբողջ բանակ, որ գովեստի ու երախտիքի խոսքեր կարող է ասել մի կրթօջախի և ուսուցչական աձնակազմի: Բայց սա չի կարող առիթ հանդիսանալ հոդվածի հարգարժան հեղինակին վարժարանի ծնողների խոսքերը որակել որպես “դիֆերամբների ձոնում” և ոչ էլ, ի տարբերություն ելույթ ունեցած որոշ պաշտոնյաների, գրագետ ու ճիշտ ձևակերպված խոսքը դիտել որպես “ելույթի նախապես պատրաստվածություն”: Եվ եթե նույնիսկ այդ նախօրոք պատրաստվածությունը կար, ապա վատ չէր լինի, որ հարգարժան պաշտոնյաներն էլ ելույթ ունենալուց առաջ մեկ անգամ գոնե մտքում կրկնեին իրենց ասածը` պարզելու համար արդյոք կոռեկտ ու իրենց պաշտոնին հարիր հայտարարություններ են անում, թե` ոչ:
Ինքս լինելով վարժարանի նախկին սան, կարող եմ ասել, որ վարժարանի ստեղծման օրից ի վեր խստորեն արգելվել է որևէ ուսուցչի որևէ առիթով նվերներ ու թանկարժեք ծաղկեփնջեր տալը: Իսկ եթե “թանկարժեք ծաղկեփունջ” ասելով հասկանում ենք կոլեկտիվի կանանց աշակերտների կողմից տված սիմվոլիկ մեկ-երկու ծաղիկները գարնան տոների առթիվ (որն իմ համոզմամբ հարգանքի դրսևորում է), ապա մեկնաբանել արդեն չեմ կարողանում…
Իսկ ինչ վերաբերվում է 7000 դրամներին, ապա կարող եմ հաստատ ասել, որ ոչ մի ծնողի չի արգելվել հրաժարվել վճարելուց, ավելին, սոցիալապես անապահով ընտանիքներին հենց ուսուցիչները չեն թողել վճարել… իհարկե, այս ամենը արվել է այնպես, որ երեխայի հոգեբանության ու “հուզական աշխարհի” վրա չանդռադառնա:
Բարեփոխումները ողջունելի ու ընդունելի են միշտ, բայց անընդունելի է սուտ փաստերի ներկայացումն ու այնուհետև դրանց վերացումը “բարեփոխում” անվանելը:
Հոդվածը լուսաբանում է իրողությունը խիստ միակողմանի և ակնհայտ հեգնանքով “Պոլիտեխնիկ” ավագ դպրոցի նկատմամբ. Դատում են ոչ թե խոսքերով, այլ գործերով. Հարգելի հեղինակ, Դուք երևի տեղյակ չեք, որ թեև միջնակարգ կրթությունը Հայաստանում “անվճար” է, արտաբյուջետային հաշիվ ունենալը թույլատրվում է, իսկ ամբողջ աշխարհում նաև խրախուսվում: Կարծում եմ հոդվածի վերնագիրը արդեն իսկ գռեհիկ է, վիրավորական ու անթույլատրելի:
Հարգելի Զարուհի, Սոնա եւ Արման: Հիշեցնեմ, որ Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 7000-ական դրամների մասին ինձանից առաջ գրել են «Հրապարակը», panorama.am-ը եւ էլի ուրիշ լրատվամիջոցներ: Այնպես չէ, որ առաջին անգամ հնչեցրի ու դա իրականությանը չի համապատասխանում, մանավանդ ժողովի օրը հենց ծնողները խոստովանեցին, որ վճարում են տարիներ շարունակ: Իսկ վճարած ուսանողներին, որոնք պատրաստվում էին ելույթ ունենալ, որոշ ծնողներ թույլ չտվեցին այդ մասին խոսել:
Հարգելի Արման, հոդվածում ամենեւին հեգնանք չկա, որովհետեւ ցանկացած կրթօջախ ինձ համար սրբության սրբոց է, քանի որ ինքս էլ 8 տարի մանկավարժ եմ աշխատել Երեւանի դպրոցներից մեկում եւ այժմ էլ դասավանդում եմ բուհերից մեկում: Զարմանում եմ, թե ոնց կարող եք նյութի՝ «Ռեկտորի պաշտոնակատարը վերջ տվեց դրամահավաքին» վերնագիրն անվանել գռեհիկ, վիրավորական եւ անթույլատրելի: Չէ՞ որ առկա է այդ դրամահավաք կոչվածը, ուզում եք այն անվանեք ծնողական աջակցություն, լրացուցիչ վճար կամ մի ուրիշ բան, դրանից, միեւնույն է՝ խնդիրը չի փոխվում: Ինչ վերաբերում է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատարին, չէ՞ որ նա հայտարարեց, որ առանց ծնողների կողմից տրվող 7000-ականների, բուհն իր միջոցներով կապահովի որակյալ կրթություն եւ դեռ զարգացման ծրագրեր կլինեն:
Հարգելիս, այստեղ ինչ միակողմանի լուսաբանման մասին է խոսքը: Չնայած, ճիշտ եք, մի քիչ միակողմանի եմ գտնվել, որ նյութիս հետ չեմ զետեղել այն տեսագրությունները, որտեղ որոշ կին ծնողներ տառացիորեն ճվճվոցով էին խոսում, բարձր գոռալով՝ բարձրախոսի մեջ, որը նյարդայնացնում էր դահլիճում նստած այլ ծնողների ու երեխաների:
Հիմա դառնանք արտաբյուջետային հաշիվ ունենալուն, այո՛ դա թույլատրելի է, բայց ոչ ոք իրավունք չունի ծնողներին ինչ-որ բան պարտադրել: Ի՞նչ է պատահել, ինչի՞ց եք նեղվել… Մարդը լավ գործ է ուզում անել, ծնողների գրպանը չի մտնում, տարօրինակ է, որ դա ուրախացնելու փոխարեն, չարացնում է ոմանց: Ինձ թվում է լավ գործերը պետք է խրախուսվեն, աջակցություն ստանան հանրության կողմից, ի վերջո կոնկրետ այս պարագայում, խոսքը երեխաների՝ մեր ապագա ինժեներների մասին է:
Հարգանքով Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
7000-ից եք կպել,պոկ չեք գալիս,իսկ սա.<>>Հիմա մեր աշակերտության “հուզական աշխարհը” խանգարված է:Մենք հանգիստ ապրում էինք,ինչ եք ուզում մեզնից:Մենք մեզ մեր ընտանիքում,մեր ընկերների հետ մեզ լավ ենք զգում,սիրում ենք մեր դպրոցը,թեկուզ այն ոչ այնքան բարվոք վիճակում է,,,իսկ ձմռանը այնպիսի ջեռուցում էր դպրոցում,որ կարիք չկար շատ տաք հագնվել:Դպրոցում չկա կաշառակերություն , կեղծիք,ու դա այն բանի շնորհիվ,որ տնօրենը անաչառ,ազնիվ ՄԱՐԴ է ու դպրոցում բոլոր փոխհարաբերությունները հիմնված են անկեղծության վրա:Երկրում մի լավ բան է մնացել,դա էլ եք խեղաթյուրում:Թե դուր չի գալիս,որ երկրում մնացել է մի կառույց,որը բոլոր մնացածների նան փող չի գռփում:Եթե մենք կարող ենք կուլ տալ,որ մեզ հետ վատ վարվեք,ապա չենք հանուրժի տնօրենին ուղղված անհիմն,միաժամանակ ծիծաղ ու զայրույթ առաջացնող մեղադրանքները:
Չակերտներում գրվածը`«Ինքը հիմա բառիս բուն իմաստով կեղտ ա ման գալիս դպրոցը փակելու համար, էդքան բան: Ինքը ասեց՝ մինչև սեպտեմբեր, մինչև սեպտեմբեր մի տասը հոգի իր հովանավորությամբ կգան, կասեն՝ ինչ-որ բաներ ա կատարվում, դպրոցը կփակի: Համար առաջին դպրոցն ա: Երեխեքը էլ ուրիշ տեղ էն գիտելիքները չեն ստանա, ոնց որ էստեղ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը՝ նշելով, որ խոսակցություններ կան այն մասին, որ ռեկտորը ցանկանում է ՀՊՃՀ ավագ դպրոցը միացնել ԵՊՃՇՀ -ի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցին, որտեղ ուսման մակարդակն ավելի ցածր է: «Ինքը էն ժամանակ եղել է ԵՊՃՇՀ ռեկտորը, էնտեղ էլ նմանատիպ, ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոց կա: Երևի իր մոտ միշտ նախանձ ա եղել, որ մարդիկ միշտ երեխեքին բերում են էս համալսարանը: Ես երեխուս էդ դպրոցից եմ հանել, բերել այստեղ: Բերել եմ, դրա համար 300 հազար դրամ տույժ ենք մուծել դպրոցին: Դա նույն 7 հազարը չի՞»,- վրդովված ասաց ծնողներից մեկը:
Այս ամենն ունի շաաաատ հիմնավոր և խորը իմաստ: նոր ռեկտորը ուզում է հեռացնել պառոն մարտիրոսյանին և տեղը նստացնել ինչ-որ այլ մեկին, ինչպես արվում է, ցավոք, մեր երկրում: Ինչը վերաբերվում է 7000 ական դրամներին, այդ ” բարեփոխումը” կարելի էր անել գեղեցիկ: Անդրադառնալով Պոլտեխնիկի նախքին ռեկտորին: հարգելի Գոհար հակոբյան, այո, հոդվաը միակողմանի է մեկնաբանված: Եվ ծախրական դիֆերաբներ էին ձոնում” արտահայտությունը անհարիր է: Ուղղակի պարոն ռեկտորը պատրաստ չէր ծնողների այդպիսի արձագանքի, նա կարշում էր, որ բոլորը խիստ կերջանկանան ին բարոփոխումներից: Իսկ շնողները չէին “գոռում” բարձախոսով, դա էլ է աստերի խեղաթյուրում: Ամոթ է, 21-րդ դարում ենք ապրում, և դեռ ոչինչ չի փոխվել մեր մար հայաստանում: Ես և շատ ու շատ նողնե պատրաստ ենք և պայքարոլ ու ենք անարդարության դեմ: