Ղրիմի իշխանությունները ուկրաինացի պաշտոնյաների ցուցակ են հրապարակել, որոնք թերակղզում անցանկալի անձ են հայտարարված: Այս մասին ասվում է ինքնավար հանրապետության խորհրդարանի կայքում:
Ընդհանուր առմամբ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել 320 հոգի, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը, Ռեգիոնների կուսակցության պատգամավորներ և գործարարներ Վիլեն Շատվորյանը և Նվեր Մխիթարյանը:
Ցուցակի մեջ են նաև Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը, ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, Սվոբոդա խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը և այլք:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ