Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի գործով դիմելու է նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան

Մարտ 27,2014 21:13

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ-ի եւ գլխավոր դատախազության:

Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը դատարանում վիճարկում էր նշված կառույցների անգործությունը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա մերձավորների կողմից մի շարք հանցագործությունների մասին իր հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու վերաբերյալ: Պարոն Հարությունյանը պահանջել էր դատարանից՝  պարտավորեցնել ՀՔԾ-ին եւ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել իր հրապարակումների հիման վրա:

«Դատարանը գտավ, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն ու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը իբրեւ թե անգործություն չեն դրսեւորել, իմ իրավունքները չեն անտեսել ու մերժեց մեր բողոքը»,- ասաց պարոն Հարությունյանը:

Դատարանի 24 էջանոց մերժման որոշումը, ըստ պարոն Հարությունյանի, չհիմնավորված էր. «Այդ 24 էջից մոտավորապես 20 էջը իմ բողոքն էր, 3 էջը ՀՔԾ –ից ինձ ուղարկված գրություններն էին եւ ընդամենը մեկ էջի սահմաններում առանց որեւէ հիմնավորման որոշում էր հրապարակվել: Դատարանն այսօր եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, առավել եւս այս բիրտ ռեժիմի կարկառուն դեմքերի կողմից կատարված հանցագործությունների պարագայում: Դատավոր Գայանե Կարախանյանը համալրեց տխրահռչակ Լիսկայի կատարած հանցանքների նկատմամբ մինչ այժմ ավելի քան 23 տարի Հայաստանի իրավապահ համակարգի հանցավոր անգործություն դրսեւորածների շարքերը: Եւ հեռու չէ այն օրը, որ բոլոր նրանք, որոնք դրսեւորել են հանցավոր անգործություն Լիսկայի հետ միասին կանգնելու են հայոց արդարադատության առջեւ»:

Գորիսի նախկին քաղաքապետը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական եւ Վճռաբեկ դատարաններում. «Եւ իմ առջեւ բացվելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը, եւ ես օգտվելու եմ: Եվ վայ նրանց, երբ իմ կողմից այդ փաստերը կդրվեն եվրոպական դատարանի սեղանին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31