Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

CNN. Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու հավանականությունն ավելի մեծ է. ԱՄՆ հետախուզություն

Մարտ 27,2014 20:37

ԱՄՆ հետախուզության ծառայությունները Կոնգրեսին եզրակացություն են ներկայացրել, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի Արևելք ավելի մեծ հավանականություն ունի, քան իրենք նախկինում պատկերացնում էին: Հաղորդում է «Սի Էն Էն»ը:

Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ թեպետ լիովին վստահ չեն, սակայն վերջին երեք-չորս օրվա ընթացքում հայտնվել են տագնապալի նշաններ, ինչի հիման վրա եկել են նման եզրահանգման:

Զեկույցում ասվում է՝ «խորը մտավախություն կա, որ Մոսկվան կներխուժի Արևելյան և Հարավային Ուկրաինա, կշարունակի գնալ Արևմուտք՝ դեպի Մերձդնեստր, ինչպես նաև կփորձի տարածքներ գրավել Բալթյան երկրներում»:

Ըստ ԱՄՆ հետախուզության, Ուկրաինայի սահմանի մոտ տեղակայված է ավելի քան 30 հազարանոց զորք, որոնք բերված են մարտական վիճակի: Նշված է նաև, որ այդ քանակությամբ զորքը «զգալիորեն շատ է», քան պահանջվում է «զորավարժության» համար:

Հավանական է, որ Ռուսաստանը Ուկրաինա կմտնի երեք քաղաքներով՝ Խարկովով, Լուգանսկով և Դոնեցկով, պնդում են Միացյալ նահանգների հետախույզները:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31