Այսօր Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի հետ հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի աշխատակիցներից մեկը ոստիկանապետից հետաքրքրվեց, թե նա ստացե՞լ է արդյոք քաղաքապետարանից իր կառույցին հասցեագրված գրությունը` Գյումրու թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման պայմանագրի լուծման վերաբերյալ: Այնուհետ աշխատակիցը մանրամասնեց, որ այդ երթուղին շահած «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն կառավարության որոշումներն է խախտել, մասնավորապես մրցույթով շահած մեքենաների քանակը պակաս է պահանջվածից, որը հակասում է կառավարության 2001 օգոստոսի 17-ի թիվ 762 որոշմանը: Եվ մինչև տրանսպորտի բաժնի աշխատակիցը մանրամասնորեն ներկայացնում էր խնդիրը, գնդապետ Նադարյանը կարճ կապեց` ասելով. «Ես տեղյակ եմ, գիտեմ, հարցը տվեք խնդրում եմ»: Հարցը հետևյալն էր, թե Շիրակի մարզի ոստիկանապետը ուսումնասիրե՞լ է իրենց գրությունը և կարելի՞ է ակնկալել նրա աջակցությունը խնդիրը հարթ լուծելու համար:
Ոստիկանապետն ասաց. «Եվ ուսումնասիրել եմ, և պատրաստակամ եմ. քաղաքապետի հետ մենք համատեղ քննարկել են էդ հարցը: Միանշանակ, որտեղ որ կան գծերը, սպասարկող ոլորտները, որոնք որ չեն համապատասխանում օրենքին, կառավարության որոշումներին, ազգաբնակչության պահանջներին և տեղի ինքնակառավարման մարմինների որոշումներին, մոտեցումներին հակառակ են գործում, միանշանակ մենք պատրաստակամ ենք մեր գործառույթների սահմաններում ձեռնամուխ լինել էդ խնդիրների լուծմանը»:
Հիշեցնենք, որ թիվ 22 երթուղին պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին, որին և իր տան մոտ կատարված խուլիգանական միջադեպից հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել էր պատժել իր մեթոդներով:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Պատժեք, բայց դա մի արեք քաղաքական ենթատեքտով…..
Լսեք, վերջապես ամոթ է, Սպարտակ Ղուկասյան անունը դարձրել եք դրոշակ և ձեր գործերը թողած ընկել եք նրա ետևից: Վերջը կասեք, թե ձեր ուզածը ինչ է? Ով չի հասկանում, որ հանձնարարու-թյուն եք կատարում? Բայց մի քիչ էլ ձեր սեփական խելքն ու տրամաբանությանն ունեցեք, մարդ եղեք, զոռով ջահելությանը հրահրում եք հանցագործության…….
Նորից եմ գրում,բալասանյանը կարող է խլել, նա պատժելու ունակ չէ,պրոստօ չի կարող , էն էլ Սպարտակի պես տղուն, եթե անգամ շռայլորեն օգտվի Շիրակի մարզի ոստիկանապետի թիկունքից կամ ուրիշ բանից, էդ մարդը սաղ կյանքը` բալասանյանը խլել է, մի հատ հարցրեք ինչ գործ ունեն բեռետավորները Գյումրու քաղաքապետարանում?, ճիշտ է էլի`ոստիկանության Գյումրու քաղաքապետարանի բաժին, անունը, որ դրել ենք գյումրեցոնքս, Սպարտակի գլխուն սարքել չի կարող, ընկել է ջեբկիրության ետևից?
Վարդանիկի վկաների վերջն եկել է
կառլենչիկ, գոնե դու հասկացել ես, թե ինչ ես գրել? ինչ վկաներ? քո տերերը տեսնում են, որ նախքին շառը Սպարտակին չկպավ, հիմի էլ որոշել են նրա գործունեությանը կպնել: Խելք հավաքեկ, բավական է ձեռքի խաղալիք դառնաք: Ինչքան պատրաստի, գեղեցիկ կառույց տեսաք, ուզեցիք: Հո ուզելով չի, դուք էլ ստեղծեք, բամբասանքի ու լրտեսության փոխարեն, գործ արեք: Այս վերջի մեկ ու կես տարվա մեջ ավելի շատ արտագաղթ եղավ, քան 1990 թ. մինչ օրս:
Մեկ տարի վեց ամիս է գյոզալական քաղաքապետարանը դարձել է ոստիկանություն: Քաղաքապետարանը առանց ոստիկանների ոչ մի հարց ինքնուրույն չի կարողանում լուծել, կարծես ոստիկանները էլ ուրիշ գործ չունեն: Գոնե նախքին քաղաքապետերին հարցնեն, թե նրանք ինչպես են աշխատել առանց ոստիկանների? Հարցնելը ամոթ չէ:
Գյումրիում մի տարի ու կես առաջ մի նորմալ փողոց չկար, վարդանիկի տղեն ամեն տարի քանդած ասֆալտը տանում տաքացնում ու բերում լցում էր նույն փոսերը: Բա գրքիկյանը ինչու է բանտում ՞՞՞ մի ոլորտ չկա Գյումրիում, որ վարդանիկը ավերակների վերածած չլիներ: քաղաքային այգին մարդ չի մտնում, աղբանոց են դարցրել: Գյումրին քամեցին ու ոստիկաններին տվեցին…բոլոր դատավարություններում կան, որքան սպանություն ու խուլիգանություն կա, իրենք մեւը կան: Քաղաքի համար բացի լոբազությունից, կեղծ երդումներից ու ստելուց բացի ոչ մի բան էլ չի արել: Սլաբոդկա թաղամասում 10 տուն միացրել է իրա տանը, բոլոր հարեվաններին քշեց ու տները ջրի գնով խլեց… ու դեռ խոսում է՞ բա ոստիկանապետին ինչու չի պատասխանում՞ ոստիկանապետն է գիժ ասում, ինքն ու իրա մանգլավիկները Բալասանյանին են մեղադրում: Իսկ քաղաքապետարանում լավ է ոստիկաններ լինեն, թե նորկամաններ ու ջռբկիրներ….այ անիծվածներ գոնե սուս մնացեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/03/27/444813/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
վերջապեվ այ ախճի կյանքիտ մեջ մի անգամ աղջկա անվան տակ՝նոնա,մեկնաբանություն գրեցիր:քե չէ ինչ տղու անավան տակ ասես գրում ես…նույնիսկ գարեջրագործի))))))))))))))))))))))))))))))))….ամոթ որ ունենաս այդ բենզինիստների անունը էլ չես հոլովվե:
“Գյումրեցի”- դու գյումրեցի չես, դու շինծու մի էակ ես, որի վրա , ինչպես ասում են, բնությունը մի լաաավ հանգստացել է, իսկ Վարդանը, քեզ ասեմ, քաղաք է սարքել, իսկ ով որ եկել է այն քանդելու , գյումրեցիները լավ տեսնում են, բացի կամերաներից ու մարդկանց վրա գործ սարքելուց , անբնական գոռալուց, բաաան չի արել , գյումրեցիք գիտեք ինչ են դրել բալասանյանի անունը.—ամոթ է անգամ գրել.., իսկ Վարդան Ղուկասյանը Գյումրու ընտրված ու ժողովրդի կողքին կանգնած քաղաքապետ է և է, իսկ նրա որդին նորմալ մարդ ու գյումրեցի, ի դեպ, իսկ դու` շինծու գյումրեցի, էնքան շինծու ես, որ անգամ արտատպած կարծիքդ նորմալ paste չես կարող անել, իսկ 8-րդ համարի տակ գրողին, խորհորրդ կտայի գրագիտության վրա աշխատել, որ տարրական բառերի մեջ գոնե 2-ից պակաս սխալ անել, ի վերջո, ամոթ է, կներեք արտահայտությանս համար:
Ձեր հոգուն ղուրբան հերիք է մի պահ կանգնեք ։ Վարդանն ու իր կողնակիցները առավոտից իրիկուն գովերգում են թե քաղաքը իրենք են սարքել,Սամվելն էլ թե ինքն է քաղաքը սարքել։Ճիշտն ասած լավ է ես քաղաքը հանգիս թողեք ինքը իր թասիբով քաղաքացիներով ունակ է քաղաք կառուցելու առանց Ձեր անթասիբ մասնակցության…
Մուշեղ ջան, փաստերին նայիր ու դու էլ կհասկանաս, թե ով է քաղաքը սարքել , ով եկել է քանդելու, հո սաղ մեր աչքի առաջ է եղել, հո չմոռացանք 190-ակաների տնակային Գյումրին, մութ ու խավար փողոցները, հո չմոռացանք զիբլանոց տարածքները, որոնք կառուցապատվեցին ու դարձան խանութներ, հո չմոռացանք բլած սպորտզալերը ու սոլյարկով ջեռուցվող երաժշտականները, դատարկ քաղաքը, թե չէ ընկեր ջան, հո ասելով չէ, գործով է չէ?, իսկ էդ տարիներին մարդիկ գլուխները կախ գողացած մանդատով բարձր ամբիոնից մե օրմ Գյումրու մասին չպիսկացին, ով հաստատել թվեց անօթևանների 4.000 թիվը, հո չմոռացանք? ում օրոք նախպգահները ամեն օր Գյումրի էին գալիս, իմանում Գյումրու հիմնախնդիրները? ու հմի նայե`քաղաքի ցեխը ու քո ու իմ անհուսությունը:Էղավ? , ախպեր ջան, մարդկային հիշողությունը, առավել ևս գյումրեցիները`կարճ չէ
Ու ո՞վ է սարքել Սամվել:Լինսի հիմնադչամը սարքեց վարդակիկը իրանով արեց:Մինչև 2003-2004 թթ մարդիկ էլի տնակներում չէի՞ն ապրում:վաչդանիկնել հո դրանից բավական առաջ էր քաղաքապետ դարձել….նույննել փողոցները….ո՞վ է սարքել,վարդանիկը:էլի Քրք Քրքորյանը….ու այդխես շարունակ….վերջին օրինակը բերեմ…իր նախընտրական բուկլետում առանց ամոքի նկարել էլ Գյումրի բժշկական կենտրոնի շենքը:ի՞նչ կապ ունի դա նրա հետ:իսկ թե ինչ է արել Գյումրին նրա ու իրա ընտանիքի համար՝դա գիտեն բոլորը: