Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը Հիտլերը չէ, Պուտինը Հենդերբուրգն է». Սերգեյ Մինասյան

Մարտ 27,2014 19:31

«Ղրիմի հանրաքվեն կեղծիք է, դա կամարտահայտման միջոց չէր»,- այսօր՝ մարտի 27-ին, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցած սեմինար-քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Սյատոսլավովիչ Ռոմանը: Սեմինար-քննարկման թեման էր «Ճգնաժամ Ուկրաինայում. Ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա»:

Իգոր Ռոմանի խոսքերով՝ Ուկրաինայի Ռուսաստանի հետ տնտեսական նոր մակարդակի հարաբերությունները եւ Եվրամիության հետ համագործակցության վերականգնումը լավ հեռանկարներ կբացվեին, որը  կստեղծի մի յուրօրինակ կամուրջ Ռուսաստանի եւ Եվրամիության, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ.

«Հիմք չկա հուսալու, որ Ուկրաինան կդառնա Ռուսաստանի հեռանկարային ստրատեգիկական դաշնակիցը: Կիեւը դատապարտված է մասնակցել երկու աշխարհաքաղաքական ծրագրերի՝ ռուսական եւ հակառուսական»:

Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը հայտարարեց, որ ղրիմյան ճգնաժամի ընթացքում Պուտինը մորթեց այն սրբազան կովին, որն էր նախկին ԽՍՀՄ երկրների ադմինիստրատիվ սահմանների անձեռնմխելիությունը, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դարձել են միջպետական: Իսկ երկրորդ սառը պատերազմ, քաղաքագետի կանխատեսմամբ, չի լինի, քանի որ դրա համար ամենաքիչը պետք է ԽՍՀՄ-ի առկայությունը.

«Այն, ինչ հիմա մենք կունենանք, դա կլինի եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի լուրջ առերեսում: Դժվար, թե դա կընդունի այն ձեւը, ինչ ուներ 50-ամյա սառը պատերազմի տարիների ընթացքում, քանի որ ԽՍՀՄ-ն չկա, եւ Ռուսաստանը համաշխարհային տնտեսության եւ քաղաքականության մեջ բավականաչափ ինտեգրված է»:

Անդրադառնալով վերջերս այն կարծիքին, թե Ղրիմի անշլյուսը (բռնի ճանապարհով մի երկրի միավորումը մյուսին) նման է Ավստրիայի անշլյուսին՝ Սերգեյ Մինասյանը սխալ է համարում, իրավիճակը այդպիսին չէ, իրավիճակը շատ ավելի վատ է. «Պուտինը Հիտլերը չէ, Պուտինը Հենդերբուրգն է: Եթե Ռուսաստանը արտաքին ճնշման տակ մեկուսանա, այն գործընթացները եւ այն մարդիկ, ովքեր կգան դրանից հետո, նրանք կլինեն ավելի վատը, ինչ-որ կա, եւ նրանցից շատերը տխրությամբ կհիշեն, կամ էլ՝ հակառակ»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31