Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Պուտինը որոշել է ազգային վճարային համակարգ ստեղծել

Մարտ 27,2014 19:26

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ-ում կստեղծվի ազգային վճարային համակարգ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նման համակարգ ստեղծելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով ռուսական մի քանի բանկերի համար արգելափակվել էին Visa և Master Card-ի գործարքների կատարումը:

Իր գաղափարը հիմնավորելու համար ՌԴ ղեկավարը, օրինակ է բերել այլ երկրների փորձը. «Այդ համակարգն աշխատում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան և Չինաստանը, և աշխատում է մեծ հաջողությամբ», – ասել է Պուտինը Դաշնության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ի սկզբանե այդ համակարգերը տեղական, ազգային բնույթ էին կրում, սակայն գնալով տարածվեցին, իսկ Ճապոնիայի վճարային համակարգն արդեն գործում է մոտ 200 երկրներում, – «Ինչո՞ւ մենք դա չանենք: Անպայման պետք է անել, ու մենք դա կանենք», – վստահեցրել է Պուտինը՝ ավելացնելով, որ ՌԴ կառավարությունն ու «Ցենտրոբանկ»-ն արդեն աշխատում են ծրագրի վրա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31