Այսօր Յուգրայի մայրաքաղաքում կայացավ հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը:
Միակ հաղթանակը տարավ Վեսելին Տոպալովը, որը պարտության մատնեց Պյոտր Սվիդլերին: Լեւոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ, Շախրիյար Մամեդյարով-Սերգեյ Կարյակին, Վիշվանաթան Անանդ-Դմիտրի Անդրեյկին պարտիաներն ավարտվեցին խաղաղ արդյունքով: Այսպիսով, ինտրիգը դեռ պահպանվում է եւ հաղթողի կոչման համար պայքարում մնացին միայն Անանդն ու Արոնյանը, քանի որ այլեւս միայն հայ գրոսմայստերն է աշխարհի նախկին չեմպիոնին շրջանցելու աղոտ հեռանկար պահպանում:
Վաղը մրցաշարում հանգստի վերջին օրն է, իսկ հաջորդ օրը մեծ հետաքրքրություն ներկայացնելու են Դմիտրի Անդրեյկին-Լեւոն Արոնյան եւ Սերգեյ Կարյակին-Վիշվանաթան Անանդ պարտիաները: Հայաստանի լավագույն շախմատիստից պահանջվում են միայն հաղթանակներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի