Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտնել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի ընտրություններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այո, ես առաջադրվելու եմ Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Մարտի 29-ին համագումար տեղի կունենա, որի ժամանակ «Բատկիվշչինա» կուսակցությանը կխնդրեմ՝ առաջադրել ինձ առաջիկա նախագահի ընտրություններում», – ասել է նա մարտի 27-ին Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Տիմոշենկոն 2010թ. մասնակցել է Ուկրաինայի նախագահական ընտրություններին, սակայն պարտվել Վիկտոր Յանուկովիչին: 2011թ. նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման Ռուսաստանի հետ գազի պայմանագրերի կնքման ժամանակ պաշտոնի չարաշահման համար: 2014թ. փետրվարի 22-ին՝ Յանուկովիչի պաշտոնանկության օրը, Գերագույն Ռադայի որոշմամբ նա ազատ է արձակվել:
Ուկրաինայի նախագահի ընտրությունները տեղի կունենա 2014թ. մայիսի 25-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ