Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ-ը 18 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային. «Ամերիկայի ձայն»

Մարտ 27,2014 18:52

ԱՄՀ-ի կողմից հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, Ուկրաինայում վերջերս իրականացված տնտեսական քաղաքականությունը զգալիորեն նվազեցրել է տնտեսական աճը, իսկ օտարերկրյա արժույթի պաշարները հասել են «վտանգավոր ցածր մակարդակների»

Արժույթի միջազգային հիմնադրամը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել 18 միլիարդ դոլար ծավալով վարկեր, որոնց դիմաց երկրում պետք է իրականացվեն տնտեսական խորը բարեփոխումներ:

ԱՄՀ-ի համաձայն, 14-ից 18 միլիարդ դոլար ծավալով վարկերը կտրամադրվեն իր կողմից, իսկ միջազգային հանրության օժանդակության միջոցով Ուկրաինային գալիք երկու տարվա ընթացքում տրամադրվելիք օժանդակության ծավալը կարող է հասնել 27 միլիարդ դոլարի:

Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը, հինգշաբթի օրը հանդես գալով Ուկրաինայի խորհրդարանի առջև, ասել է, որ առանց ԱՄՀ-ի պահանջով իրականացվելիք խնայողության խիստ միջոցների երկրի տնտեսությունն այս տարվա ընթացքում կարող է ապրել 10 տոկոսի անկում:

Յացենյուկի համաձայն, Ուկրաինան տնտեսական և ֆինանսական սնանկության եզրին է կանգնած:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31