Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի ոստիկանապետը` Վարդան Ղուկասյանի ու նրա ստեղծած երկրորդ քաղաքապետարանի մասին. (Տեսանյութ)

Մարտ 27,2014 18:39

Իր պաշտոնավարման երկու ամսվա ընթացքում արվեստագետներին, բուժաշխատողներին, ուսանողներին հանդիպելուց հետո այսօր Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը հանդիպեց  Գյումրու քաղաքապետարանի անձնակազմի, ավագանու անդամների ու համատիրությունների նախագահների հետ: Ոստիկանապետի հետ քննարկվեցին տարբեր հարցեր` ոստիկանին վստահել-չվստահելու խնդիրը,  տրանսպորտի վատ աշխատանքը, այդ թվում նաև Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու թույլ տված խախտումները, գյումրեցիների սոցիալապես վատ ապրելն ու  ընկճված լինելը , բնակարան ստացածների տնակները տեղահանելու անհրաժեշտությունը, մշակութային արժեքները պահպանելը, ինչպես նաև  փողոցային առևտուրը կանոնակարգելը:

IMG_1388

Զրույցը, ինչպես և մյուս կառույցներում ընթացավ բավական անկեղծ, ոստիկանապետին ուղղված հարցադրումներն էլ բավական սուր էին: Համատիրություններից մեկի նախագահը` Գայանե Սահակյանը,  մի շարք հետաքրքիր հարցեր ուղղեց գնդապետ Նադարյանին: Տիկինը,  արձանագրելով, որ իր թաղում գողությունների 99 տոկոսը բացահայտված չեն, մարդիկ մի տեսակ հուսալքված են, վստահությունը կորցրած ոստիկանի հանդեպ, հետևաբար և  խուսափում են հայտարարություն տալուց, հանկարծ ոստիկանապետին հարցրեց, թե ի՞նչ է ձեռնարկում  ոստիկանությունը Գյումրիում առկա երկու քաղաքապետարաններից մեկի անօրինական գործունեությունը  կանխելու համար: Հիշեցնենք, որ երկրորդ քաղաքապետարանը բացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, այն գտնվում է հին դատարանի շենքում, ներկայիս քաղաքապետարանից ոչ հեռու և այնտեղ էլ գրված է «Գյումրու քաղաքապետարան ՍՊԸ»:

«Շատ տհաճ է, ժողովուրդը խոսում է, որ մինչև էսօր Գյումրիում գործում են երկու քաղաքապետարաններ, ձեր կողմից ի՞նչ միջոցառումներ կան նման դեպքերը կանխելու համար»,- ոստիկանապետին հարցրեց Գայանե Սահակյանը:

Ի պատասխան տիկնոջ, ոստիկանապետը  անխնա  քննադատեց Վարդան Ղուկասյանին. «Երբ Արվեստների ակադեմիայում հանդիպեցի արվեստագետների հետ, այդ հարցը էլի բարձրացվեց, տիկին Սիրանույշ Ղուկասյանը` վաստակավոր գործիչ ինձ հարցրեց` պարոն Նադարյան, քանի՞ քաղաքապետ կարող է ունենալ քաղաքը, ես ասի` մեկ իհարկե, իսկ քանի՞ քաղաքապետարան կարող է ունենալ քաղաքը, ես ասի ` դե դուք Գյումրիով էն աստիճան տարբերվում եք, էն մշակույթի կենտրոնն եք, որ ունենալով մեկ քաղաքապետ` ունեք երկու քաղաքապետարան: Եվ ասի` դա կոնկրետ մարդկանց անպարկեշտության, անդաստիարակության և չգիտեմ, միգուցե և հոգեկան աշխարհի հետ մեծ խնդիրներ ունենալու հետևանքն է: Դա քրեորեն պատժելի երևույթ չէ, նույն հաջողությամբ մարդը կարող է գրել մարզպետարան, չգիտեմ Մայքլ Ջեքսոն իր օֆիսի անունը, կարող է դնել Մագնոլիա, էդպես գրանցի: Էստեղ խնդիրը հոգեբանական է, գործողությունների մեջ  կրիմինալ չկա»:

Տիկին Գայանեն, ընդհատելով ոստիկանապետին, ասաց. «Բայց վերջում գողություն եղավ չէ՞, ծաղկեպսակները գողացան»:  Տիկինն ամենայն հավանականությամբ ի նկատի ուներ Անդրանիկ Օզանյանի արձանին դրված ծաղկեպսակները, երբ Սամվել Բալասանյանի ծաղկեպսակին զուգահեռ նույն վայրկյանին մի ծաղկեպսակ էլ Վարդան Ղուկասյանն էր ուղարկել` ներկայանալով որպես Գյումրու քաղաքապետ: Իսկ օրվա վերջին անհետացել էին բոլոր ծաղկեպսակները:

Վարդան Նադարյանը շարունակեց. «Լսեք, դա ամոթ երևույթ է, ես  ինքս  սովետական բանակի երկու տարիները ծառայել եմ Գյումրիում, իմ ընտանիքը շատ մեծ կապեր է ունեցել Գյումրիի հետ: Գյումրեցու կերպարը  հայ ազգին  պատիվ բերող է միշտ` իր խառնվածքով, իր աղ ու հացով, հախուռնությամբ, իր մատուցման ձևով, անհանդուրժողականությամբ, համ ու հոտ է եղել Գյումրիում: Եվ  նման երևույթները, չգիտեմ ինչ-ինչ պատճառներով ծնվեցին և արմատախիլ չարվեցին, ես խոսում եմ  տկարամիտ մասսաների մասին, մարդկանց, որոնք ծնված օրվանից ունեն հոգեբանական բարդույթներ, որոնք չունեն տարրական ընտանեկան դաստիարակություններ, որոնք չունեն ռեալ իրավիճակի ընկալում, այս ամենը բժշկության մեր կոչվում է ոչ ադեկվատ մոտեցումներ»:

Ոստիկանապետն ասաց, որ հասարակությունը առողջանալով ու առաջընթաց ապրելով` ավելորդ մարմիններին կվանի ինքը:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Փաստորեն Վարդան Ղուկասյանի դեմ էլ խաղ չկա….. Հերթական Լիսկան է…..

  2. гюмреци says:

    Вардан много сделал для ГЮМРИ не смейте сравнить его с лиской …

  3. ՀՀ քաղաքացի says:

    Իմ տեղեկությամբ ՀՀ արդասրադատության նախարարությունում գրանցված չէ գյումրու քաղաքապետարան ՍՊ ընկերություն…..

  4. Պարույր says:

    սիրելի ռուսախոս <>քո վարդանիկը նույնիսկ վատն է լիսկայից:նույն սանրի կսավն են՝թալանչի,ստախոս,մարդասպան,բռնել տվող ու այսպես շարունակ:իսկ Գյումրին ինչ է արել էժանագին ներքնաշոր վաճառողի ուդու համար,որ մի քանի տարում դարձավ քաղաքի ամենահարուստ մարդը՞:դրա սպարտակը պեռաշկուն ԿԱԿԱ էր ասում:վարդանիկի գլխավոր գործը ուրիշի արածը իրեն վերագրելն է եղել:

  5. Нона says:

    Փոքրհոգի պարույրիկ, նախանձիդ չափը քեզ ուտում է, տղա ես դու էլ ստեղծի ; ձենտ տաք տեղից է գալիս, մտած ոստիկանապետի ետևը խոսում ես, մի քանի տարի առաջ խոսեիր: Բերանդ չի բռնում ասես, թե-՞ հալալ է Ղուկասյանի կերած կաթը, ինչ հաջողությունների հասավ՞ ; թե մի քանի կոպեկ էլ քեզ են քցել, որ առանց մտածելու խոսես? Մեկ էլ Վարդան Ղուկասյանից մի քիչ թասիբություն սովորիր, քո վրա աշխատիր և գրագիտություն սովորիր, ամոթ է,երկու նախադասության մեջ տասը սխալ կա…..

  6. Սուրեն Թովմասյան says:

    Պարույր, նույն…` հիմա ասել էի ով, մի գործ կարող ես ասել, որ Վարդանը չի արել, բայց իրեն է վերագրել?չես կարող, որովհետև էդ մարդը ինչ ասել , արել է,իսկ բալասանյանը ինչ եկել է Վարդանի իներցիայով գնում է, սաղ օրը մարդ բռնել տալով է զբաղված, ով մոտը մտնի ու ասի Վարդանի վրա գործ ունեմ տալու, ուրախությունից տեղից թռնում, պարգևատրում է դրան, Սերժ Սարգսյանը քանի սխալ ունի կյանքում? շատ չէ, որովհետև մարդ է , սխալական է, բայց իրա ամենամեծ սխալը բալասանյանին Գյումրի բերելն է, էդ մարդը քաղաքից չի հասկանում, իրան ասում են քաղաք ու խնդիրներ, նա մի բերան ասում ` գյուղատնտեսություն, վերջին դասը դա է եղել, որ սովորել է:Իսկ դուք,անհրապույր պարույրներ, ձեզի չափի մեջ պահեք, Մալխասյանի բառարանի ասածով` ճաք տվածներ, քաղաքից գաղափար չունեք, գնացեք գեղերը , յայլա, բան փորեք, Գյումրու հետ գործ չունեք,:Թե էլի հարց-պատասխան կունենաս, գրի, տեսնեմ ինչ կգրես

  7. Բալաս Սուքիասյան says:

    Մի նայեք էդ ոստիկանապետին, ինչ է պակասում իրեն, որ բերիային նմանվի?մի հատ ակնոց`քթի վրա

  8. Տ.Ս says:

    Վարդանը մարդ էր ու է, սաղ ժողովրդի կողքը կանգնող, հեչ մեկիմ գիտես Պարույր, օր բռնել է տվել? ըդիկ իրա կաթին ընկածչէ, էդ բալասանյանին ես իրա պզտիկ վաղտվանից գիտեմ, ինչխոր կար, ընդպես էլ մնացել`վախկոտ, տղեքի մեջքի ետևից մյուսներին կզարկեր, մեկմ օր սեղան կքցեր, կսեր ես էլ եմ մեջը, ընպես օր, հըլը օր Վարդանի սարքածի աղ ու հացով է էդ բալասանյանը, բաաան չի էրել, ախր ես ըդօր վաղուցվանից գիտեմ, հըլը դուք էնքան բան չիդեեեք, քիչմ էլ օր երկար աշխատի ինքը , գյումրեցոնք վախենամ եղաններով ծեծեն

  9. oooo0000000000000 says:

    ախճի էլի տղեքի անվան տակ մեկնաբանություններ ես գրում,ամոթ արա:քաղաքի ունեցվածքը գողանալը ու գրպանը դնելը թասիբի բան չէ,այլ հանզագործ լինելն է ցույց տալիս դիմացինիտ:շատ ճիշտ է գրված՝ոնց տռուսիկ-լիֆճիկ ծախողի երեխեն դարձավ պապական հարուստ?նա քաղաքը չսարքեց,այլ քանդեց…ուռոդ փողոցները ու սարսափելի անճաշակ կենտրոնը դրա վառ օրինակն են:ամբողջ քաղաքի կենտրոնը ծախեց ու փողը գրպանեց:մենակ Վ.Սարգսյան ու Շիրակացի փողոցների սարսափելի տեսքը հերիք է…Քրքորյանը շենք է սարքում,փողոցները լրիվ վերանորոգում,իսկ ճարպիկ սլաբադյակը այդ ամենը իրեն վերագրում…բիզնեսմենները ուսանողի վարձ են մուծում,վարբանիկը դա իրեն է վերագրում…իրենք մարդ են ծեծում,խուլիգանություն անում ,մարդ սպանում…իրենց տեղը ուրիշներն են նստում ու պատժվում….շարունակի գովել սուրբ վարդանիկիտ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31