Մարտի 25-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Արտակ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ ժամը 19.40-ի սահմաններում Ազատության պողոտայի թիվ 9 շենքի բակում երկու անծանոթ տղամարդիկ ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն` դեմքի և որովայնի մասում պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 26-ին 1971 թ. ծնված Վարդան Ա.-ն (օտարերկրյա քաղաքացի) ներկայացել է բաժին և խոստովանել, որ Արտակ Հ.-ին վնասվածքները պատճառել են ինքը և 1984 թ. ծնված Վահե Ա.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վահե Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև