Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երեւանը չի հերքում, որ Դավութօղլուն Սերժ Սարգսյանին նամակ է բերել դեկտեմբերին

Մարտ 27,2014 16:03

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պատասխանը Aravot.amի հարցին

 

Մարտի 20-ին Երեւանում «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսում 1994-1995 թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով եւ դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Երեւան կատարած այցի մասին` նշել էր. «Դավութօղլուն Հայաստանի նախագահին նամակ էր բերել Թուրքիայի վարչապետի կողմից: Փաստն ինքնին կարեւոր եմ համարում, թեեւ իմ տեղեկություններով նամակի բովանդակությունում առանձնահատուկ բան չկա…», ասել էր Շահնազարյանը` հավելելով, որ այդ նամակի մասին թե Հայաստանի, թե Թուրքիայի իշխանությունները գաղտնիություն են պահպանում:

Այս առիթով «Aravot.am»-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին հարց ուղղեց` ի՞նչ է գրված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից փոխանցված այդ նամակում եւ ինչու՞ է պաշտոնական Երեւանը գաղտնի պահում այդ նամակի առկայությունը:

Քիչ առաջ «Aravot.am»-ը Արման Սաղաթելյանից ստացավ հետեւյալ պատասխանը.

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի պատասխանը «Առավոտ» օրաթերթի լրագրող Էմմա Գաբրիելյանի հարցին.

«Հանրապետության Նախագահը բազմաթիվ նամակներ և ուղերձներ է ստանում, որոնք հրապարակվում են ըստ նպատակահարմարության և փոխադարձ համաձայնության: Ինչ վերաբերում է անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան կատարած այցի ժամանակ իր երկրի ղեկավարության անունից ներկայացրած տեսակետներին, մոտեցումներին, ապա Հայաստանի արտգործնախարարը ժամանակին դրանց անդրադարձել է»։

 

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31