Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարիոթի» կոնֆերանսով հանցագործությունը դնում են գիտական հիմքերի վրա» (Տեսանյութ)

Մարտ 27,2014 15:55

Օրերս «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսը՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտին, կարծես թե ուղղված լինի նրան, որ այն, ինչ վատ իմաստով կատարվում է Հայաստանում, գիտական հիմքերի վրա դնեն, այսինքն, հանցագործ միջավայրը ուզում են դարձնել գիտականորեն ընդունված: Այսօր «Ֆորում» ակումբում նման կարծիք հայտնեց էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Գրետա Գաբրիելյանը:

Տիկին Գաբրիելյանն ասաց, որ կոնֆերանսում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Հայաստանը ձգտում է հանքարդյունաբերության ոլորտը դարձնել ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար, բայց աշխարհում Հայաստանից առավել գրավիչ երկիր հանքարդյունաբերություն ծավալելու համար, չկա. «Միլիոնավոր տոննաներով պոչամբարներ են դնում եւ օրենսդրությամբ փոխում են, անունը դնում են տեխնածին հանք, որպեսզի չհարկեն: Բնապահպանական վճարների մասին օրենքով այդպիսի տեխնածին հանք կոչված թափոնը արդեն հարկվում է 0 դրամով: Այսինքն` ըստ օրենսդրության, տեխնածին հանք սահմանվել է այն արդյունքը, որը զրոյանում է հանքարդյունաբերության մշակման ընթացքում, որը պետք է անցներ երկրաբանատնտեսական համապատասխան գնահատական: Այսինքն` պոչամբարը պետք է գնահատված լիներ, ունենար անձնագիր, որ այնտեղ կան շատ արժեքավոր, ցրված հազվագյուտ տարրեր, որպեսզի համարվեր տեխնածին հանք, սակայն մեր եղած պոչամբարներից եւ ոչ մեկը ուսումնասիրված չէ, եւ ոչ մեկը օրենսդրությամբ չի կարող կոչվել տեխնածին հանք: Իսկ եթե համապատասխաներ օրենսդրությանը, ապա տարեկան հսկայական գումարներ պիտի մուծվեր պետբյուջե»:


Գրետա Գաբրիելյանի կարծիքով` բնապահպանության եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունները համաձայնության մեջ են ընդերք օգտագործող օտարերկրյա ներդրողների հետ. մեր օրենսդրությունը համապատասխանեցնում են նրանց ցանկություններին, որպեսզի մեր ազգային հարստությունը նվիրաբերեն նրանց:
Տիկին Գաբրիելյանը կառավարության նման «նվիրատվության» օրինակներ բերեց. ըստ այդմ, օրենքով արգելված է հանքարդյունաբերությունը արգելավայրերի տարածքում, բայց կառավարությունը թաքուն փոքրացնում է արգելավայրի տարածքը, որպեսզի կարողանա լիցենզիա տրամադրել շահագործման համար. «Հանքավան» հանքային ջրերի ջրաբանական արգելավայրի տարածքը 1981 թվականին, ըստ ազգային վիճակագրական ծառայության, եղել է 9000 հեկտար, վերջին տեղեկագրում` 2009 թվականին, այս արգելավայրը դարձել է 5200 հեկտար: Իսկ բնապահպանության նախարարության կայքում գրված է, իբր թե այդ արգելավայրը ստեղծվել է 2009 թվականին, հենց այդ ժամանակ են արգելավայրի տարածքը փոքրացրել: Բնապահպանության նախարարն ասում է` ես ստեղծել եմ Ջերմուկ ազգային պարկը, մինչդեռ դա նույնպես արգելավայրի անվան տակ գոյություն է ունեցել 1981 թվականին, իսկ 2009-ին փոքրացրել են կառավարության որոշմամբ, իսկ հանրությանը չի ներկայացվել, մենք հիմա ենք հայտնաբերում: Սա հանցագործ մոտեցում է»:

Էկոլոգիական դաշինքի մեկ այլ անդամ՝ Սիլվա Ադամյանն էլ, անդրադառնալով օրերս տեղի ունեցած կոնֆերանսին, նկատեց, որ անընդհատ միջազգային փորձագետները պնդում են, թե բոլոր այն փաստարկները, որ բերվում են Հայաստանի քաղաքացիների կողմից, հիմնավոր չեն, գիտական չեն, որպեսզի ապացուցեն հանքարդյունաբերական իրավիճակը Հայաստանում. «Ցավոք, մեզ հնարավորություն չտվեցին ելույթ ունենալ, մենք ունենք գիտական բավականին հիմնավորված փաստարկներ, որոնք կարող էինք ներկայացնել: Մենք նույն գիտական փաստարկները՝ «Գլոբալ գոլդ մայնինգի» հետ կապված, ներկայացրել էինք ԱՄՆ դեսպանատանն էլ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31