Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հետաքրքրվեց` արդյոք պետք չէ՞ սահմանել վերապահումներ կապված այն բանի հետ, թե արդյոք մարդ զե՞նք է մատակարարում բանակին, թե՞ կաղամբ կամ կարտոֆիլ: Վարդան Այվազյանը համեմատության համար նշեց. «Ուրիշ բան է, երբ մեկը բանակին կարտոշկա կամ կաղամբ է մատակարարում, այլ բան, որ կատարողը զենք է մատակարարում: Կարտոշկա մատակարարողի և զենք մատակարարողի այս գործառույթը հավասարաչափ տարածե՞լ, չե՞ք կարծում, որ այստեղ վերապահումներ պիտի լինեն»:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց. «Մատակարարման առումով դրանք ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման տարանցիկ փոխադրման ենթակա նորմատիվ գործողություններ են: Կա օրենքով սահմանված մարմին, որը պետք է լիցենզավորի: Այս առումով խոսքը պայմանագրային հիմունքներով փոխգործակցության մասին է, ոչ կոնկրետ զենքի մատակարարման»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև