Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատապ խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ

Մարտ 27,2014 15:37

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն հանրապետությունում սպասվող կլիմայական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ։

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով մարտի 31-ից սպասվում է ջերմաստիճանի անկում՝ գիշերը կդիտվի օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին՝ 5 աստիճան ցուրտ։ Մեծ է ցրտահարման վտանգը հանրապետության ցածրադիր գոտում ժամանակից շուտ ծաղկած ծիրանենիների և խաղողի չթաղված վազերի համար։

Բերքի հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով նախարարը հանձնարարել է փոխնախարարներին, նախարարության համապատասխան ծառայությունների մասնագետներին ապահովել՝
– Սպասվող վտանգի մասին SMS հաղորդագրությունների ուղարկումը երեք կապուղիներով։
– Համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության օպերատիվ մատուցումը վտանգի ենթակա տարածաշրջանների բնակիչներին զանգվածային լրատվության բոլոր միջոցներով։
– Հեռուստատեսային համապատասխան տեղեկատվության տարածումը փոխնախարարների մակարդակով։
– Կազմել մարտի 30-ից փոխնախարարների և նախարարության մյուս պատասխանատուների գլխավորությամբ խորհրդատվական խմբերի մարզային և համայնքային այցելությունների գրաֆիկ և խստորեն ապահովել վերջինիս կատարումը։ Այցելություններին ընդգրկել նաև ԳԱՄԿ-երի և մարզպետարանների պատասխանատուներին։ Այցելությունների մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին։
ԳԱՄԿ-երի տնօրեններին հանձնարարվել է մարտի 28-ից եղանակային սպասվող փոփոխությունների և համապատասխան խորհրդատվության համար օգտագործել մարզային հեռուստատեսությունների և ռադիոյի հնարավորությունները։
Հանձնարարվել է նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանին մարտի 28-ին, ժամը՝ 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբում հանդես գալ մամուլի ասուլիսով և հանգամանորեն ներկայացնել իրավիճակն ու հանձնարարվող խորհրդատվությունը։

Մարտի 28-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի և Արմավիրի մարզպետարաններում կհանդիպի այդ մարզերի բոլոր համայնքապետերին, տեղում կծանոթանա սպասվող վտանգը դիմագրավելու հնարավորություններին, կտա համապատասխան հանձնարարականներ ու խորհուրդներ։

Նույն օրը նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը Վայոց Ձորի և Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի մարզպետարաններում կհանդիպեն տվյալ մարզերի համայնքապետերի հետ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31