Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական «Կլեոպատրան» եւ քաղաքական «Նապոլեոնը». Աշոտյանն ու Նաիրա Զոհրաբյանը կրկին վիճում են

Մարտ 27,2014 15:34

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում պատասխանեց ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի  , Լեւոն Զուրաբյանի  եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը  :

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել էր  , որ այդ  3 պատգամավորները, որոնք քննադատեցին Աշոտյանին, դերասաններ են եւ ոգեշնչվել են թատրոնի միջազգային օրը: Աշոտյանը չհամաձայնեց: Ըստ նրա, դերասան են Նիկոլ Փաշինյանն ու Նաիրա Զոհրաբյանը, իսկ Լեւոն Զուրաբյանը՝ չէ. «Էն մեկն էլի կապ ունի թատրոնի հետ, բայց դերասան չի, բանվոր է: Դեկորացիաներ տանող-բերող, ինչ-որ տեքստեր փախցնող է: Վերջինին չեմ էլ անդրադառնալու, իմ մակարդակը չի»:

Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ «Նապոլեոնիզմով տառապելը լուրջ շեղում է։ Նապոլեոնիզմի դեմ պատվաստանյութը դեռեւս գտնված չէ»:

Արմեն Աշոտյանը պատասխանեց դրան՝ ասելով. «Փոխադարձ շռայլություն անեմ. կա նաեւ քաղաքական կլեոպատրիզմ: Գիտեք դա ինչ է՝ խելացի, գեղեցիկ կին, որը փորձում է տղամարդկանց մանիպուլյացիայի միջոցով ղեկավարել աշխարհը: Ինչպես ավարտեց Կլեոպատրան…այնքան էր կոփել իրեն, որ ոչ  մի թույն չէր ազդում, ստիպված իրենից ավելի թունավոր բան գտավ, որպեսզի խայթի եւ մահացնի իրեն: Այդպես ավարտեց Կլեոպատրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31