Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է բեմադրվի Ազնավուրի «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը

Մարտ 27,2014 14:40

Aravot.am-ը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է դեսպանատունն աջակցի  ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին՝ պրոֆեսիոնալ դերասանների հետ ֆրանսիացի որեւէ հեղինակի գործ բեմադրել: Փաստեցինք նաեւ, որ Ա. Մելիքսեթյանը, բացի Երեւանի կինոյի  եւ թատրոնի ինստիտուտի բեմական շարժման եւ վոկալի ամբիոնի վարիչը լինելուց, տարիներ շարունակ ղեկավարել է Երեւանի Կամերային երաժշտական թատրոնը:

Պարոն դեսպանը շեշտեց, որ դեսպանատունը բաց է մշակութային ոլորտի առաջարկների համար,  եւ պատրաստ՝ ուժերի ներածին չափով  աջակցել հետաքրքիր գաղափարներին: Այդ պահին Արմեն Մելիքսեթյանն ասաց, որ Շարլ Ազնավուրը  «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլ ունի գրված,  շատ կուզենար այն Հայաստանում բեմադրել: Մելիքսեթյանի խոսքով, աշխատանքներ են տարվում Ազնավուրի իմպրեսարիո Լեւոն Սայանից մյուզիքլը մեր երկրում բեմադրելու թույլտվություն ստանալու ուղղությամբ:

Անրի Ռենոն զարմացավ. «Չգիտեի, որ Ազնավուրը նաեւ  մյուզիքլ է գրում: Ինձ համար  դա բացահայտում էր, չնայած իր հանճարի գունապնակը պետք է հուշեր, որ նա կարող է մյուզիքլների հեղինակ լիներ: Երգիչ Ազնավուրին գիտեինք, դերասան Ազնավուրը  տեսանք անցյալ տարի՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն էր: Հաճույքով  կծանոթանանք  նաեւ մյուզիքլների հեղինակ Ազնավուրին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` «Օշական» համույթի ղեկավար Գրիգոր Առաքելյանը, ֆրանսիացի պարուսույց  Կլոտիլդ Տրիադրիտտին եւ Արմեն Մելիքսեթյանը (աջից)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31