Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ղրիմի եւ Արցախի միջեւ որեւէ աղերս չկա». Րաֆֆի Հովհաննիսյան

Մարտ 27,2014 14:33

«Ղրիմի շուրջ հակասությունները պետք է լուծվեն խաղաղ, իրավական, բանակցային ճանապարհով»,- այսօր՝ մարտի 27-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցած «Ճգնաժամ Ուկրաինայում. Ինչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմայով սեմինար-քննարկման ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ Ղրիմի թերակղզին Ռուսաստանին միացնելու քայլը պետք չէր անել առանց ՀԱՊԿ-ի անդամ հանդիսացող Հայաստանի համաձայնության կամ մասնակցության, եւ այդ վրիպումն էլ արտացոլում է ժամանակավրեպ մտածողությունը եւ գործելաոճը. «Այս առումով Հայաստանի դե ֆակտո իշխանությունը, գործող նախագահը, կեղծելով անցած տարվա ընտրությունները, եւ այդ ընտրությունները բոլորի կողմից ճանաչել տալով՝ Արեւմուտքից մինչեւ Ռուսաստան, մինչեւ Ուկրաինա՝ Ղրիմում 2014 թվականի մարտի 16-ին անցկացված գործողությանը իր տրված գնահատականով անխոհեմ քայլ է սխալ ուղղությամբ»:
Ըստ «Ժառանգության» ղեկավարի՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերջ տալ աչքակապությանը, միջազգային իրավունքի գերակա սկզբունքները չշփոթել դրանց նենգափոխումների հետ եւ ցուցաբերել անկախ պետության իշխանությանը վայել կեցվածք՝ ի հեճուկս ադրբեջանական ակտիվ քարոզչության. «Արեւմուտքում Ղրիմի եւ Արցախի միջեւ որեւէ աղերս չկա, բացի դրանից՝ եթե որեւէ օտար ուժ ապագայում փորձի բռնակցել Արցախը իրեն, այդ դեպքում՝ կարող ենք խոսել նմանություններից, բայց պահը եկել է, որ բոլորը Հայաստանի Հանրապետությունից սկսած ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր տարածքային ամբողջականությամբ, եւ թո՛ղ ոչ մեկը չարդարացնի, եթե որեւէ մեկը փորձի բռնակցել դա»:
Սեմինար-քննարկման մանրամասները՝ ավելի ուշ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31