«Մենք հրաշալի քառյակ չենք, մոռացեք»,-այսօր ԱԺ-ում ի պատասխան ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` «հրաշալի քառյակի» մասին դիտարկումներին, թե քառյակը «կպատրաստվի, կկոնսուլտացվի, կհավաքվի տարբեր գինեգործական կոմբինատներում, իրարից նյութեր փախցնելու ցանկություն կունենան», այսպիսի հայտարարություն արեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այնուհետև շեշտեց. «Մենք քաղաքական ուժեր ենք, որոնք կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցում են ցանկացած պարագայում: Եվ փորձել ցանկացած պարագայում նույնացնել և գնահատականներ տալ, մի՛ արեք այդ գործը: Տասնապատիկը կստանաք անձամբ Դաշնակցության կողմից: Լրիվ անտեղի, անիմաստ շահարկում է»:
Արմեն Աշոտյանը հակադարձեց Աղվան Վարդանյանի «սպառնալիքատիպ» ձևակերպումներին. «Չնեղանա ոչ ոք, բայց ամենահեղինակավոր մարդը պետական ապարատում երկրի առաջին նախագահն է, որը նման բան է ասել, և որը ոչ ոք չի հերքել: Հիմա եթե ԶԼՄ-ներն այսօր առաջին էջում դնեն, որ Դուք ասում եք, թե չկա հրաշալի քառյակ, թող ասեն, որ այդ արտահայտությունը սխալ է, և չնույնականացնեն այլ ուժերի հետ, չնայած տեղեկատվական հոսքերից երբեմն նման թյուր տեղեկություններ կարող են ստանալ»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև