Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Աշոտյանին. «Ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա»

Մարտ 27,2014 13:42
pashinyan

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նորից հիշեց Տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցած միջադեպը եւ երիտհանրապետականներին: ԱԺ-ում քննարկվում էր «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթը: 

Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ «Ինչպե՞ս են Կորյուն Աթոյանները ստիպում ոսանողներին իրականացնել այդպիսի կեղտոտ առաջադրանքներ՝ այդ նույն ֆինանսական արտոնությունների եւ լծակների գործադրմամբ»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Տարոն Մարգարյանի ատենախոսության այդ միջադեպի մասնակիցներից մեկը պատժվելու փոխարեն շահել է 400 հազար դրամ արժողությամբ ինչ-որ գործուղում. «Այսինքն, ՀՀԿ-ի ղեկավարությունը նրան պարգեւատրել է այդ հարձակման մասնակցին: Ընդ որում, այդ հարձակման գլխավոր գործող անձանցից մեկին մենք կարող ենք տեսնել խրոխտ քայլելիս՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի հետ: Հիմա այս փաստերը ձեռքի տակ ունենալով՝ ԿԳ նախարարը երեկվա քննարկման ժամանակ, երբ հարցնում եմ՝ պարոն Աշոտյան, որպեսզի ունենանք հիմքեր, որ օրենքում նշված սոցիալական արտոնությունները չեն օգտագործվելու՝ երիտհանրապետականների նորանոր խմբակներ ձեւավորելու համար, ասում եմ որպես նախարար, տվեք գնահատական դեպքերին, ասեք ինչ եք արել՝ այդ մարդկանց պատժելու համար: Ընդ որում, հարցս տալիս եմ առանց որակումների, ԿԳ նախարարը փոխանակ այս ամբիոնից պատասխանի պատգամավորի հարցին, սկսում է ինչ-որ շուտասելուկներ ասել, հանելուկներ ասել, գլուխկոտրուկներ է արտադրում, սրախոսություններ ու սրամտություններ է անում: Պարոն Աշոտյան, այս վերջին շրջանի ձեր քննարկումներին հետեւելով՝ ուզում եմ ձեզ ասել պատասխանատու կերպով՝ դուք լրջանալու կարիք ունեք ընդհանրապես: Սա КВН-ի պոլուֆինալը չէ, որ հարցերին շուտասելուկներով, շուլուխներով ու հանելուկներով պատասխանեք»:

Արմեն Աշոտյանը երեկվա բանավեճի ժամանակ ԱԺ-ում արդարացրել էր այդ ուսանողներին՝ ասելով, որ նրանք ներողություն են խնդրել  : Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ ՀՀ որեւէ օրենքի որեւէ կետում «ներողություն» անունով տույժ գոյությւոն չունի. «Պարոն Աշոտյանին թվում է, թե կարող է գալ այս ամբիոնից, փայլուն վեղար հագած հրեշտակի կերպարով, ինչպես ինքն էր երեկ ասում այս ամբիոնից, թեւածել ԱԺ դահլիճում: Ո՛չ, պարոն Աշոտյան: Ամեն անգամ, երբ դուք փորձեք այդպիսի հրեշտակային կերպարով թեւածել ամբիոնում, իմ հարցադրումներով ես նորից ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա: Սա խնդրում եմ արձանագրեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31