Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ ուսանողների նամակը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Մարտ 27,2014 13:55

Խնդրում ենք համապատասխանեցնել ավարտական վկայականներում
նշվող մասնագիտության անվանումը՝ մեր ստացած որակյալ կրթությանը

Հարգելի պարոն նախարար, մենք՝ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ներքոստորագրյալ ուսանողներս (Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն մասնագիտություն, Միջազգային հարաբերություններ մասնագիտացում), ԵՊԼՀ մագիստրատուրա ենք ընդունվել 2012-2013 ուստարում։ Իհարկե, մենք պատկերացնում էինք, որ մասնագիտությունն ու մասնագիտացումը միմյանցից բավական հեռու են, սակայն ընդունվելիս մեզ համար վճռորոշ է եղել այն հանգամանքը, որ մենք ականատեսն էինք մեր համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ եվրոպագիտության ամբիոնում սկսված արմատական բարեփոխումներին։ Մենք տեղյակ էինք, որ այդ բարեփոխումների նպատակն է քաղաքագիտական մասնագիտությունների գծով ստեղծել ժամանակակից որակյալ կրթություն ապահովող ծրագրեր եւ Ձեր գլխավորած նախարարությունից ստանալ արտոնագիր՝ մեր համալսարանում այդ ծրագրերն իրականացնելու համար։ Արտոնագիրը մեր համալսարանին տրամադրվեց մեր ընդունվելուց մի քանի ամիս անց, սակայն մեր կրթությունը հենց առաջին կիսամյակից իրականացվել է մագիստրոսական «Միջազգային հարաբերություններ» մասնագիտական չափորոշիչի համաձայն։ Քանի որ տարբեր համալսարաններում մենք ունենք այդ մասնագիտությամբ սովորող ընկերներ, այսօր, կրթական ամբողջ ծրագիրն անցնելուց հետո, մենք կարող ենք վստահորեն ասել, որ այն ոչ միայն լիովին համապատասխանում է պետական չափորոշիչին, այլեւ մեր երկրի մյուս համալսարաններում իրականացվող ծրագրերին ոչնչով չի զիջում եւ մենք ստացել ենք լավ կրթություն։ Մենք գիտենք, որ նախարարությունը խրախուսում է կատարվող բարեփոխումները եւ շնորհակալ ենք մեր ամբիոնին, մեր համալսարանին ու Ձեզ՝ մեզ համար որակյալ կրթություն ապահովելու համար։ Սակայն կա մեկ խնդիր, որի լուծումը կամբողջացնի այս ամենը։ Մենք խնդրում ենք Ձեզ՝ համապատասխանեցնել մեր ավարտական վկայականներում նշվող մասնագիտության անվանումը՝ մեր ստացած որակյալ կրթությանը։

Հարգելի պարոն նախարար:

Իհարկե, մենք գիտենք, որ, ըստ ընդունված ընթացակարգի, շրջանավարտների ավարտական վկայականներում գրանցվում է այն մասնագիտությունը, որով իրենք ընդունվել են համալսարան։ Սակայն մի քանի գործոններ մեզ հուսադրել են այս հարցի նկատմամբ Ձեր առանձնահատուկ վերաբերմունքն ակնկալելու համար։ Խնդրում ենք հաշվի աոնել, որ
– մեր պետությունը երիտասարդ է (գրեթե մեր տարիքին) եւ մի շարք դեպքերում արդյունավետ որոշումները պահանջել են ոչ ստանդարտ մոտեցումներ,
– նախարարությունը վերջին շրջանում կարեւոր քայլեր է անում բակալավրիատի եւ մագիստրատուրայի մասնագիտություններն ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ,
– կրթական ծրագիրը, որով մենք սովորել ենք, եւ այն թեզերը, որոնք շուտով պետք է պաշտպանենք, լիովին համապատասխանում են Միջազգային հարաբերություններ մասնագիտությանը,
-Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն մասնագիտությունը դժվար է պատկերացնել մագիստրոսական, այսինքն՝ հետազոտական կրթության շրջանակներում,
lգ մեր համալսարանը 2013թ. մարտից արդեն ունի արտոնագիր Միջազգային հարաբերություններ մագիստրոսական մասնագիտության համար եւ 2013-14 ուստարում արդեն ունեցել է ընդունելություն։

Պարոն նախարար, Ձեր ուշադրությանն ենք ցանկանում ներկայացնել հարցի մեկ այլ կողմ։ Մեր պետությունը մեզ որակյալ կրթություն է տվել այն բարդ պայմաններում, որոնք մեզ ուղեկցում են երկու տասնամյակից ավելի։ Միաժամանակ, այդ պայմաններում մեր պետությունը պետք է հաղթահարի բազմաթիվ լուրջ մարտահրավերներ, այդ թվում՝ միջազգային ասպարեզում (Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում, Հայոց ցեղասպանության ճանաչում, արդյունավետ միջազգային ինտեգրում եւ այլն)։ Մենք համոզված ենք, որ պարտավոր ենք եւ կարող ենք մեր ստացած գիտելիքներն օգտագործել՝ ծառայելու համար այդ խնդիրների լուծմանը, եւ հուսով ենք, որ Ձեր աջակցությամբ մեր փաստաթղթերում կամրագրվի մեր կրթությանը համապատասխանող մասնագիտություն՝ վերացնելով այդ ծառայության ճանապարհին աոաջացող հնարավոր խոչընդոտները:

Նամակի տակ հինգ տասնյակից
ավելի ստորագրություն կա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31