Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունաբերությունն անկում է ապրել սննդի եւ հանքարդյունաբերության ոլորտի պատճառով

Մարտ 27,2014 13:23

 Մինչեւ 2017 թվականը 60 հազար աշխատատեղ կստեղծվի: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Ըստ նրա, հիմնականում բարձր վարձատրվող զբաղվածություն է ակնկալվում: Ըստ նախարարի, մինչեւ 2025 թվականն էլ 13 տոկոսով կիջնի աղքատությունը:  Վ. Ավանեսյանի ներկայացմամբ, այդ ամենն ամրագրված է կառավարության մշակած ՀՀ հեռանկարային զարգացման ծրագրում:

Դիտարկմանը, թե Համաշխարհային բանկն իջեցրել է Ռուսաստանի տնտեսական աճի գնահատականները, Վ. Ավանեսյանն ասաց, որ դա էական կրճատում է բանկի կանխատեսումների, ինչ վերաբերում է նրան, թե դա Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կունենա, նախարարն ասաց, որ եթե իրադարձությունները զարգացման,  վատ սցենարով գնան, ապա Հայաստանում տնտեսական աճի վերանայման խնդիր կառաջանա:

Ինչ վերաբերում է արդյունաբերությունում արձանագրված անկմանը, ապա, Վ. Ավանեսյանն ասաց, որ այն տեղի է ունեցել սննդի եւ հանքարդյունաբերության ոլորտներում գրանցված անկման պատճառով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31