Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը լիազորագրով վաճառված ավտոմեքենաների մասին լավ լուր հայտնեց

Մարտ 27,2014 13:10

Ոստիկանությունը վերջերս հայտարարել էր, որ այն մեքենաները, որոնք լիազորագրով, կամ ժողովրդի ասած՝ «դավերնստով» են վաճառվել, նոր տերն էլ իր հերթին էր վերավաճառել, եւ հիմա նախկին տերը ընդհանրապես տեղեկություն չունի ուր է իր մեքենան, նույնպես պետք է պարտադիր ապահովագրություն անցնեն: Դա առաջացրել էր մի շարք քաղաքացիների դժգոհությունները: Այսօր կառավարության նիստին հաջորդած բրիֆինգում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ կառավարությունը որոշել է մինչեւ այս տարվա վերջ վարչական պատասխանատվություն չկիրառել եւ ոստիկանության օգնությամբ գտնել, հայտնաբերել այդ մեքենաները եւ օգնել ավտոմեքենաների հիմնական սեփականատերերին, որպեսզի այս վիճակից դուրս գան: Հրայր Թովմասյանի համոզմամբ՝ այս խնդիրը 90 տոկոսով կլուծվի:

Ինչ վերաբերում է տեսանկարահանող սարքերին, որոնք արձանագրում են վարորդների խախտումները, եւ վարորդների պնդմամբ՝ այդ տուգանքներն արդարացի չեն, նախարարն ասաց, որ այդ խնդիրն ուսումնասիրելուց հետո հնարավոր է՝ տարբերակում մտցվի, հաշվի առնելով՝ ինչո՞ւ է կատարվել խախտումը, ասենք օրինակ՝ ամուսինը հղի կնոջը հասցնելուց է եղել հիվանդանոց եւ այդ պատճառով անցել է կարմիր լույսի տակով, իսկ մեկ ուրիշը կարմիր լույսով անցել է՝ իրեն պատկերացնելով արտոնյալ: Նման դեպքերում, նախարարի խոսքերով, տուգանքը կիրառելիս տարբերակում կդրվի:

Կուսումնասիրվի, թե ճանապարհային երթեւեկության նշաններն ինչ տեղերում են դրված, քանի որ այդ հարցի վերաբերյալ, ըստ Հրայր Թովմասյանի, նույնպես վարորդներից կա օբյեկտիվ դժգոհություն:

Նախարարը կարծում է, որ մեքենայի ղեկին հեռախոսով խոսելու կամ ծխելու դեպքում տուգանքի չափը պետք է բարձրացվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31