Իր թվիթերյան էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը մինչ այդ գրել էր, թե ՀՀ եւ Ադրբեջանի նախարարները համաձայնվել են հանդիպել՝ Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում, հերթական գրառումն է արել, որում նշում է, թե նախագահները «զրուցել են»: Այս տեղեկությունը հայտնելուց հետո՝ Ուորլիքը հարց է բարձրացրել՝ իսկապե՞ս նրանք հավատարիմ են ԼՂ-ում խաղաղություն հաստատելու ճանապարհի փնտրտուքին: