Տավուշի մարզի Ջուջեւանի, Ոսկեպարի եւ Պտղավանի համայնքապետարանի աշխատակիցների համար կուտակային կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ չէին կատարվել: Պտղավանի համայնքապետարանի աշխատակիցները փետրվարի աշխատավարձը չէին ստացել, իսկ մյուս երկու համայնքապետարանները հաշվի առնելով կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, այդ համակարգին մուծումներ չեն կատարել:
Հետո ՀՀ ֆինանսների նախարարությունից նշված համայնքապետարաններ հաշվեհամար եւ հրահանգ է ուղարկվել, որ պետք է անհապաղ կատարել մուծումները, դրանք արվել են: Այս մասին տեղեկացանք նշված համայնքապետարաններից մեկի աշխատակիցներից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ