Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Հանրությունն է, որ ձեր կարկառուն մտքերին դիմանում է»

Մարտ 27,2014 12:46

«Երեկ այստեղ խոսվեց  խիստ կոնկրետ քաղաքական ուժին կցված ուսանողների պահվածքի մասին եւ ակնհայտ խուլիգանությունը որակվեց տաքարյունություն: Ես իհարկե հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինիզմը եւ դատարկաբանությւոնը՝ ինտելեկտի հոմանիշը, տափակախոսությւոնը՝ կրեատիվ լինելու հոմանիշը»,- այսօր ԱԺ-ում այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի  քննարկման ժամանակ:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ կոչ արեց Արմեն Աշոտյանին, որ «ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ գոնե աշխատեք, որ ձեր կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի «ֆեյսբուքյան ճախրանքներում» խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն: Ես իհարկե  չեմ պնդում, որ դա պարզ տառաճանաչության, ինտելեկտի եւ գրագիտության պակաս է, բայց եւ հակառակ վարկածը հերքել չեմ կարող: Ես խոսում եմ բացառապես մայրենիով արված գրառումների մասին, չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն-երբեմն օտարալեզու պասաժների մասին: Սովորելը երբեք ուշ չէ: Ինքնուսույցներ վարձեք: Փողը այդպիսի ֆունկցիոնալ նշանակություն եւս ունի, բացի ընտրություններ կեղծելուց»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո արձագանքեց, թե «Հանրությանը շեղում եք: Մենք այլ հարց ենք քննարկում, դուք այլ թեմաներ եք քննարկում: Հանրությունն է, որ ձեր խոսքերին դիմանում է, այո, ձեր կարկառուն մտքերին»,- ԲՀԿ-ական պատգամավորին հեգնեց Հովիկ Աբրահամյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Հանրությունը ոչ թե ,,դիմանում ,, է այլ` պահանջում, որ նման ելույթներ շատ լինեն հոգեգալստական աղանդի դեմ….
    ԲՌԱՎՈ , ՆԱԻՐԱ ♡♡♡

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31