Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական հայկական կազմակերպությունները պահանջում են ապահովել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը

Մարտ 27,2014 12:40

ԵՀՄՖ Նախագահի դիմումը ՀՀ գլխավոր հրամանատարին

Եվրոպական բազմաթիվ հայկական կազմակերպությունների և անհատների անունից դիմում եմ ՀՀ Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին հետևյալ պահանջով` անհապաղ միջոցներ ձեռք առնել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ:

Չնայած ՀՀ արտգործնախարարության վախվորած արտաքին քաղաքականությանն, առկա է Սիրիայի նախագահի և քաղաքական ղեկավարության բարի կամքի` մեր երկու ժողովուրդների անվտանգության ապահովման դաշնակցային հարաբերությունների դրսևորումը, հետևաբար գտնում ենք, որ այս պահին խիստ անհրաժեշտ է ՄԱԿ հովանու տակ գործող խաղարար առաքելություն իրականացնող ՀՀ քաղաքացիներ հանդիսացող զինվորականներին ետ կանչել և Հայաստանում կազմակերպել սիրիահայության անվտանգության ապահովման զորամիավարում` այն շտապ Սիրիայի հայահոծ շրջաններ գործուղելու համար: Համոզված եմ, որ նրանց կմիանան հազարավոր կամավորներ Հայրենիքից և Սփյուռքից, իսկ սիրիական կառավարությունն էլ գրկաբաց կընդունի ցանկացած օժանդակություն` երկիրը ցեղասպանություն իրականացնող մարդասպաններից ազատագրելու համար:

Նշեմ նաև, որ ԱԺ մի խումբ անփորձ պատգամավորներին անվտանգ Լաթաքիա ուղարկելու փաստը գնահատելիս դժվար չէր կռահել, որ նրանք մեկնել են հիմնականում քաղաքական դիվիդենտներ վաստակելու միտումով: Սիրիահայությանն առանց լուրջ ռազմաքաղաքական աջակցության նման զբոսաշրջիկային քայլերը այս պահին գնահատում ենք, որպես անլուրջ և ցինիկ:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է ընդունել Քեսաբի հայերին և ապահովել նրանց անվտանգությունը փաստում է, որ ներկայիս թուրքական ղեկավարությունը ոչնչով չի տարբերվում նախորդ դարասզկբի թուրքական կառավարության անդամներից, որոնք 100 տարի առաջ իրենց կազմակերպած ջարդերը հայության հանդեպ, անապատներ քշելը և կոտորելը այսօր էլ որակում են, որպես հայերին մասսայաբար անվտագ տարածքներ տեղափոխելու ,,հումանիտար,, գործ:

Այո պատմությունը կրկնվում է և դասեր քաղելը բոլորիս է պարտադրված ու հատկապես ներկայումս աշխարհասփյուռ հայության ճակատագիրը, ցավոք սրտի, տնօրինող Հայաստանի Հանարապետական կուսակցության պարագլուխներին, հետևաբար սթափության կոչ ենք անում. անձնական շահը և փառամոլությունը մի կողմ թողնելով` հստակ գործողություններ իրականացնել սիրիահայության կյանքն անվտանգ դարձնելու ուղղությամբ:

 

ԵՀՄՖ Նախագահ

դոկ. Աշոտ Գրիգորյան

27.03.2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31