Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Մարտ 27,2014 12:19

Թատերարվեստի հարգարժան գործիչներ,

Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորապես նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Տոն, որը մեկ անգամ ևս առիթ է՝ ամփոփելու և արժևորելու Ձեզ, Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Այս օրը մեր մշակութային կյանքում սիրված ու սպասված տոներից է և հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը նույնպես իր մասնակցությունն ունի մասնագիտական տոնին:
Թատրոնը մարդկության երազների, իղձերի ու վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների բյուրեղացման մի ինքնատիպ քուրա է, որը սիրո, բարության, հայրենասիրության անվերջանալի դասեր է տալիս: Այդ զարմանալի արվեստն առանձնանում է ունեցածի արժևորման ու նորի գիտակցման ներդաշնակությամբ: Իր տեսակով թատրոնը միաժամանակ համադրում է արվեստի մի շարք ճյուղեր՝ այն դարձնելով առավել պահանջված ու դիտարժան: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործիչի հանդեպ: Համոզված եմ, որ այդ հարգանքը փոխադարձ է, և Դուք Ձեր նվիրումով, անձնվեր աշխատանքով մշտապես կանգնած եք հայ թատրոնի ակունքներում ու փորձում եք արդարացնել հանդիսատեսի սպասումները:

Հարգելի գործընկերներ,
Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին, մաղթում արևշատություն, ստեղծագործական խիզախումներ ու լեփ-լեցուն դահլիճներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31