Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վարչապետը կուսումնասիրի որքանով են ճանապարհատրանսպորտային խախտումների համար կիրառվող տուգանքները արդարացի

Մարտ 27,2014 11:50

 Ճանապարհատրանսպորտային խախտումների համար կիրառվող տուգանքների հարցով աշխատանքային խումբ կստեղծվի: Այսօր Կառավարության նիստի սկզբում ասաց  վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով,  ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքների խնդիրը վարորդների շրջանում դժգոհության նոր առիթ է դարձել, այդ պատճառով, պետք է պարզել, թե որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, օրենսդրությունում կա՞ն բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան եւ արդյոք միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք այնպիսի մեխանիզմներ ընտրել Հայաստանի համար, որ մեր քաղաքացիներն ընդունեն՝ օրենսդրությունն ու տուգանքները արդար են:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց որոշման տեքստ պատրաստել, որպեսզի արդարադատության նախարարության գլխավորությամբ ստեղծվի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բոլոր այն շահագրգիռ մարմինները, որոնք ցանկություն կունենան:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ մեկ-երկու ամիսը բավարար կլինի՝ պարզելու, թե ինչ ուղղությամբ են ընթանալու աշխատանքային խմբի աշխատանքները, իսկ եթե օրենսդրական փոփոխության կարիք լինի, եւս մեկ ամիս կպահանջվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31