Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի հայ համայնքը՝ Ղրիմի մասին. «Ժողովուրդ»

Մարտ 27,2014 11:39

Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը հստակ չի կարող ասել, որ Ղրիմի բոլոր հայերը քվեարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին։ Ավելին, ըստ նրա՝ իրենք Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջեւ հնարավոր պառակտման վտանգ չեն տեսնում։

– Տիկին Հակոբյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղրիմի հայ համայնքը հանրաքվեի արդյունքում որոշեց Ռուսաստանի կազմի մեջ մտնել, արդյոք դա Ուկրաինայի այլ հայ համայնքների միջեւ պառակտում չի՞ առաջացնի։

– Մենք շենք կարող հստակ ասել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ», թե «դեմ» են քվեարկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար։ Ամեն մարդ ունի իր անձնական կարծիքն այդ հարցի վերաբերյալ։ Իսկ Ղրիմի հայ համայնքի ղեկավարությունը իր ներքին որոշումը կայացրեց՝ համարելով դա ճիշտ քայլ եւ կոչ արեց ողջ հայությանը քվեարկել հօգուտ Ռուսաստանի։ Այսինքն՝ Ղրիմի համայնքն այդ որոշումը կայացրեց իրավիճակից ելնելով, որ այնտեղի հայերը կարողանան հանգիստ ապրել։ Իսկ ինչ վերաբերում է մյուս հայ համայնքների միջեւ հնարավոր պառակտմանը, ապա մենք նման վտանգ չենք տեսնում։ Մնացած համայնքները շարունակում են աշխատել Ուկրաինայի հայ համայնքի կազմում։ Մենք աշխատում ենք միասնաբար, եւ քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք եւ ապրում ենք այս երկրում, դարեր շարունակ մեր քայլերն ուղղված են Ուկրաինայի շահերը պաշտպանելուն։

– Ղրիմի անկախացումը բավականին մեծ շուքով տոնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին։

– Այդ թեման արդեն մի քանի օր է, ինչ շոշափվում է, եւ ես չէի ցանկանա խորանալ դրա մեջ, քանի որ Ղրիմը եւ Ղարաբաղը տարբեր քաղաքական հարթությունում են։ Որպես Ուկրաինայի քաղաքացի, իմ անձնական կարծիքն այն է, որ մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային աջակցելու համար:

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31