Նախօրեին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, հանքարդյունաբերության վերաբերյալ կառավարության կազմակերպած միջազգային գիտաժողովի ժամանակ վիրավորել է մի ակտիվիստի ու սպառնացել «կտրել ականջները»։
– Պարոն Հարությունյան, ինչո՞ւ վիրավորեցիք ակտիվիստներին, որոնք ընդամենն իրենց մտահոգություններն էին բարձրաձայնում։
– Ձեր հարցին չեմ պատասխանում, որովհետեւ կողմնակալ եք հարցերը մեկնաբանում:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Կարդացեք նաև
– Պարոն Թովմասյան, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Արամ Հարությունյանի պահվածքին, երբ Ձեր գործընկերը սպառնաց բնապահպան ակտիվիստի «ականջները պոկել»։
– Ես տեղյակ չեմ։ Կարծում եք, որ ես պարապ եմ ու ամբողջ օրը տեսանյութեր եմ նայում։ Իսկ ես ուրիշի ասածներով ոչ մի բան չեմ մեկնաբանում։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյան
– Պարոն Գաբրիելյան, ՀՀ բնապահպանության նախարարը ակտիվիստին սպառնացել է կտրել նրա ականջները, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նախարարի նման պահվածքին։
– Կարծում եմ՝ պետք չի հրահրել ո՛չ նախարարին, եւ ո՛չ էլ մյուս մարդուն, որ տրվի այդպիսի պատասխան։ Պատասխանը, բնականաբար, ցանկալի չէր, բայց կարծում եմ՝ նաեւ կար ակտիվ հրահրում եւ դա եւս դատապարտելի է:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում