Երեկ երեկոյան կայացավ ինտերնետ բոուլինգի «Direct stroke» Հաուսբոլի առաջնության 5-րդ փուլը:
Մասնակցում էին վեց քաղաքների` Մոսկվայի «Չերեպախա» եւ «Գալակտիկա», Իժեւսկի, Սամարայի, Կուրսկի եւ Երեւանի թիմերի 22 բոուլերներ: Հայաստանը ներկայացնում էր «Արարատ» ակումբի անդամ Հայկ Անտոնյանը:
Ընտրական փուլից հետո պայքարի մեջ մնացին 14 մասնակիցներ՝ կազմելով 7 զույգ, որոնց հաղթողները հետագա պայքարը շարունակելու իրավունք ստացան: Այստեղ էլ վստահ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ՝ Հայկ Անտոնյանը մտավ եզրափակիչ, որտեղ հսկայական առավելությամբ (236:188) պարտության մատնեց «Չերեպախա» ակումբի առաջատարներից Էրդինի Բուտաեւին ու նվաճեց հաղթողի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև