Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական բանավեճերի համեմունքները

Մարտ 27,2014 13:30

Ինչպես իմ մշտական ընթերցողները երեւի նկատել են, ես չեմ սիրում վիճել: Որովհետեւ դրա մեջ բացարձակապես իմաստ չեմ տեսնում: Մի՞թե ես կարող եմ համոզել կայսրությանը, Սովետին, Պուտինին, մի խոսքով` անազատությանը սիրահարված իմ ընթերցողին, որ նա փոքր-ինչ վերապահումներով մոտենա իր կուռքերին: Ի վիճակի՞ եմ ես արդյոք Եվրոպայի եւ ԱՄՆ-ի վրա հույս դնող իմ համաքաղաքացիներին համոզել, որ «այնտեղ» որոշում ընդունողների ճնշող մեծամասնությունը իսկի չգիտի, թե որտեղ է Հայաստանը: Դատարկ տեղը պիտի ժամանակ ծախսեմ` իմ դիրքորոշումը եւս մեկ անգամ բացատրելու եւ, որպես կանոն, անձնական մեղադրանքների պարագայում արդարանալու համար: Բայց բոլորը չէ, որ ինձ նման խաղաղասեր բնավորություն ունեն: Մարդիկ սովորաբար ուզում են ապացուցել իրենց «ճիշտը» եւ հատկապես ցանկանում են, որ իրենց խոսքը վերջինը լինի: Բնականաբար, քաղաքական թիմերի ներկայացուցիչները պետք է օժտված լինեն ավելի «պասիոնար» բնավորությամբ: Նրանց գլադիատորական մենամարտերի, այսպես ասած, «Կոլիզեումը» Ազգային ժողովն է: Հենց այստեղ է, որ նրանք ոչ մի բառ անպատասխան չեն թողնում եւ, ինչպես վերջերս արտահայտվել է «ականջ կտրող» նախարարներից մեկը, «գործում են իրավիճակին համապատասխան»:

Դուք հիշո՞ւմ եք, օրինակ, թե ինչի՞ մասին էին վիճում պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Ռուբիկ Հակոբյանը: Գրեթե բոլորը դա մոռացել են, չնայած դա տեղի է ունեցել ընդամենը երեք օր առաջ: Բայց բոլորը հիշում են, որ մեկը արտասանեց «քաղաքական դալտոնիզմ», իսկ մյուսը՝ «քաղաքական իմպոտենտ» բառակապակցությունները: Եվ չնայած «քաղաքական» ածականը փոքր-ինչ մեղմացնում է սույն ֆիզիկական թերությունների արձանագրումը, միեւնույն է՝ հենց այդ օժանդակ երկրորդական թեման է դառնում գերիշխողը:

Կամ վերցնենք պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանը, որն իրականում ոչ մի հարցուպատասխան էլ չէ, այլ փոխադարձ խայթոցների շղթա: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ նախարար Արմեն Աշոտյանի երկխոսության թեման զուտ ձեւական առումով կրթությունն էր, բայց մոտ ութ րոպեի ընթացքում կրթության թեմային նրանք գրեթե չանդրադարձան, փոխարենը խոսեցին կայքերի, սոցիալական ցանցերի, «ֆեյքերի», Օբամայի, Հռոմի պապի, գիշերային ժողովների, ֆեոդալիզմի եւ նույնիսկ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի «էժանագին լոբբիստ» լինելու մասին: Որեւէ կրթական հարց այդ բանավեճում պարզաբանվե՞ց: Իհարկե՝ ոչ: Նման խնդիր նրանք իրենց առջեւ չէին էլ դրել: Նրանցից յուրաքանչյուրը, հավանաբար, ցանկանում էր ունկնդիրներին համոզել, որ իր կուսակցությունը լավն է, իսկ դիմացինինը՝ վատը: Հասա՞ն արդյոք նրանք այդ նպատակին՝ դժվար է ասել: Համենայնդեպս, կասկածում եմ, որ ժողովրդական լայն զանգվածները հետեւել են այդ երկխոսությանը:

Այդ ամենի մեջ, իհարկե, ոչ մի արտառոց բան չկա, այդպիսին է քաղաքական պայքարի եւ քարոզչության տրամաբանությունը: Փոքր-ինչ տհաճ է, երբ սեփական թիմում սխալ, դատապարտելի արարքները թիմի մնացած անդամները սկսում են կրծքով պաշտպանել, ինչպես դա արվեց բնապահպանության նախարարի դեպքում: Այդպիսով քաղաքական թիմը, կարծես, արտոնում է մյուս բոլոր անդամներին հանդես գալ նմանատիպ կամ ավելի անվայել արտահայտություններով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. ՀԱՅԿ says:

    Հիշեք, որ երկիրը հզոր է իր ոսկու պաշարներով և ԱՄՆ-ն այդ միջոցով կուտակում է աշխարհի ոսկու հսկայական պաշարներն իր մոտ` ամբողջ աշխարհը մտցնելով պարտքի փոսի մեջ և առաջ տանելով իր դոլարը: Երբ Ֆրանսիայի նախագահ Շառլ դո Գոլը կարողացավ ոսկու մի մասը ետ վերադարձնել Ֆրանսիա, տեղի ունեցավ ուսանողական խռովությունը, որից նա հրաժարական տվեց: Իսկ այսօր, երբ հզոր Գերմանիան ցանկանում է իր ոսկու պաշարները ետ բերել ԱՄՆ-ից, նրան արգելում են մտնել ԱՄՆ Պահուստային ֆոնդ` ասելով, որ գործընթացը կարող է տևել մինչև 2020 թվականը: Կարդալով լուրերը` կհասկանաք, որ անգամ Գերմանիան է շոկի մեջ է, նրանք կասկածում են, միգուցե այդ ոսկիներն այլևս Պահուստային Ֆոնդում չե՞ն: Ով գիտի, ԱՄՆ-ից ամեն ինչ սպասելի է:……………………իսկ ահա
    Մաքսային միություն մտնելու անշրջելիության մասին ․․․․ոչ միայն իրատեսական չէ, այլ նաև վտանգավոր: Եթե այդ միությունը փլուզվի, ինչպե՞ս ենք մենք դրա փլատակների տակից դուրս գալու: Ո՞ւր են այդ հաշվարկները:
    Միայն առաջին հայացքից է ճիշտ թվում, որ եվրասիական անկայությունից խուսափելու և սեփական անվտանգությունը ապահովելու լավագույն լուծումը Հայաստանի նման «փոքր նավերի» համար պետք է լինի ամուր խարիսխ գցելը՝ եվրոպական կամ ռուսական տարբերակներով: Մինչդեռ, որքան էլ դա պարադոքսալ հնչի, փոթորիկների ժամանակ նավերին խորհուրդ չի տրվում խարիսխ գցել, որպեսզի չհայտնվեն անկանոն ալիքների տակ:

    Չեմ ուզում, որ Հայաստանը 100 տարվա մեջ էս էլ 3-րդ անգամ հայտնվի
    Ռուսական կայսրության փլատակների տակ

  2. Hakob says:

    գծանախշեր դեմոկրատական ու մարդասիրական եվրապական ընտանիքից:

    https://www.kp.ru/online/news/1695294/

  3. Hayk says:

    Наша оппозиция последнее время выбрала “новый метод” работы—-побольше кричать, оскорблять, устраивать сцены, не предлагая ничего конструктивного. Разве от такой работы есть хоть какая-та польза? Я думаю никакой, Но, среди оппозиционных депутатов есть и такие, которых я искренно уважаю: они не занимаются личным пиаром,.и чувствуется, что никогда не сделают ничего вредного для Армении. То есть–они делом занимаются, а не тем, чтобы понравиться другим.

    • Հրանտ Պապիկյան says:

      Հայկ ջան, ցավն այն է, որ իշխանությունն էլ` բացի մի քանի իրենց դիրքը հարգող մարդկանցից, ոչինչով ետ չի մնում ընդիմությունից, կամ այդ նոր ՀԻՄԱՐ ձևակերպմամբ` “ոչ իշխանական” խմբակից, ներքաշվելով ցածրորակ ու լակոտավայել “քուչի բազարների” մեջ: Մի խոսքով իրար արժանի մասսա է: Բայց իհարկե տարբերություն ոճերի մեջ հիմնականում կա` ընդիմադիրները սուտասան, սադրիչ և լաչառ ոճի մեջ են, իսկ իշխանականները` ՑԻՆԻԿ
      Սա ցավով եմ ասում, այլ ոչ թե ոմանց պես չարախնդալով, քանի որ երկու ճամբարներն էլ կուզենայի շատ ավելի լուրջ ու հասուն տեսնել…

    • Ara Kirakosyan says:

      Հետաքրքիրն այն է, որ ամեն տեսակ անլրջություն (junk) Ռուսական կայքերից է գալիս… Սթափվել է պետք, հեռու ավանտյուրիստ Ռուսաստանից…

  4. Avag says:

    Հրանտն ուղղղակի ֆանտաստիկ և միանգամայն առողջ մոտեցում ունի,իրոք ես այսպիսի դիրքորոշման երբեք չեմ հանդիպել։ Հրանտ խորհուրդ կտամ քաղաքական գործունեությամբ զբաղվել և կարծում եմ մեծ հաջողություններ կունենաք։ Այպիսի ցենտրիստական դիրքորոշում,որն ի դեպ համալրվում է ազգայնական և սոցիալիստական էլեմենտներով շատ դիպուկ և ջախջախիչ հարված է լիբերալիզմին,դրոշը Ձեզ Հրանտ,Դուք խմբագրից դիպուկ և տեղին եք ամեն ինչ ասում։

    • Հրանտ Պապիկյան says:

      Չէ, Ավագ ջան, կեսարինը` կեսարին, սլեսարինը` սլեսարին….
      Ես “ԶԻՆՎՈՐՆ” եմ եղել միշտ, ու եթե կարիքը լինի` էլի կդառնամ: Այ հիմա, օրինակ մտածում եմ` ոնց անեմ, հայտնվեմ Քեսաբում…

  5. Avag says:

    Չգիտեմ Քեսաբը Հրանտ,բայց քաղաքականության մասին մտածի,այդպես հազվադեպ է լինում երբ ազգայնական մոտեցուները խառնվում են սոցիալիստականին և ստեղծում ցենտրիստական հայրենասիրական ֆորմուլա ու Քեսաբն էլ հենց այդ նույն ցիկլից է երբ Դուք պատրաստ եք և գաղափարապես ջախջախել և ֆիզիկապես,գազափարապես՝կեղծ դեմոկրատ-լիբերալներին,իսկ ֆիզիկապես դարավոր թշնամուն,կեցեք Հրանտ։

  6. Avag says:

    Հա ի դեպ Հրանտ ջան Քեսաբ գնալու համար ընդամենը հարկավոր է ինքնաթիռի տոմս գնել կամ գուցե սպասեք Ֆարմանյանը վերադառնա նոր։

    • Հրանտ Պապիկյան says:

      Գիտեմ))) արդեն ում պետք է դիմել եմ…

      • Արսեն says:

        Ւսկ ում ես դիմել? Ես էլ ուզում դիմել, բայց չգիտեմ ում? ..))…

        • Հրանտ Պապիկյան says:

          Ձեր դիմումը կտրականապես մերժված է)))))))))))))))
          Բայց կարող եք սա բողոքարկել, դիմելով Օլանդի ավագ հավաքարարի կրտսեր օգնականին…
          Հ.Գ. Այս մեկը լուրջ` Արսեն, բարի եղիր այլևս չմեկնաբանել իմ գրածները, մանավանդ որ միշտ ծիծաղելի վիճակում ես հայտնվում: Ես էլ իմ կողմից նույնն եմ խոստանում:
          Երևում է եվրոպացիք քեզ այնքան էլ լավ չեն շահագործում: Ոնց որ թե պարապ ես մնացել…

          • Արսեն says:

            Տեսնում ես..))).. նորից չկարողացար դիմադրել այլոց տեղը ինչ-որ բան որոշելու քո «իրավունքին»։ ՀԱրցին պատասխանիր, իսկ թե ինչ կանեմ՝ դա իմ որոշելիքն է, (ինչպես նաև քեզ շրջապատող յուրաքանչյուր մարդու) ոչ թե քո..)).. Հարգիր այլոց ընտրության իրավունքը, եթե իհարկե գիտես թե դա ինչ է..))))..
            Ւսկ չմեկնակնաբանել քո «գրածները» չեմ խոստանում..))).. Կախված է գրածի գրածի բովանդակությունից։ Երբ քո գրածները ինձ դրանց վրա ծիծաղելու առիթներ կտան, անպայման կմեկնաբանեմ..)))..
            Հետո դու կարող ես ծիծաղել..)))…

  7. ՄԱՐԴ says:

    Հասկանալի չէ պրն Աբրահամյանը չի սիրում վիճելը միայն, թե այդ կատեգորիային է պատկանում նաև բանավիճելը: Դա արդեն իր գործը կհասցնի անիմաստության: Իսկ հոդվածներով վիճում են թե բանավիճում:

  8. Avag says:

    Հրանտ ջան ի՞սկ Քեսաբում ինչ ես պատրաստվում անել։ Ես որքանով հասկանում եմ ներքին արաբական խմորումներ են Սիրիայում տեղի ունենում,իսկ ավելի կոնկրետ բռնապետ Ասադին են փորձում ճանապարհ դնել ու երևի եթե Պուտինը չփրկի կճանապարհեն,իսկ դու ոնց ես օգնելու այնտեղ։

    • Հրանտ Պապիկյան says:

      Քեսաբը արաբական խմորումների հետ ոչ մի կապ չունի: Ընդամենը մեծ Կիլիկիայից մնացած մի բեկոր է, որը պետք է պահպանել որպես ՀԱՅԿԱԿԱՆ: Սա ընդամենը թուրքերի հերթական սադրանքն է` օգտվելով երկրի խառը վիճակից: Սա զուտ հայկական հարց է, բայց կարծում եմ սա այլ քննարկման թեմա է

  9. sargis says:

    Համոզուած լինելով հանդերձ որ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԷՆՔ կոչուած բացատրութիւնը
    իմաստ ունի միմիայն երկրագնդի ՄԵԾԵՐԻ համար,չես կարող չընդվզել ոտնակոխուած
    Փոքր եւ կախումնաւոր ազգերի ստորնացումը տեսնելով ամէն օր։ Լուծում կայ ?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31