Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիարդանոց տապալումներ. «Հայկական ժամանակ»

Մարտ 27,2014 10:35

65 ամիս առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին, Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։

Սա «Նոր ատոմակայանի» մասին Սերժ Սարգսյանի միակ ուշագրավ հայտարարությունը չէ։ Մի քանի մեջբերումներ Սերժ Սարգսյանի՝ տարբեր երկրներում գործարարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներից։ «Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաեւ Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային ոլորտում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու, երկաթգծի եւ ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում։ Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են եւ լայն հնարավորություն են ստեղծում խորվաթական ընկերությունների համար»։ Այսպիսի հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը 2009 թվականի սեպտեմբերին Խորվաթիայում հայ-խորվաթական գործարար համաժողովի ժամանակ։ «Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաեւ Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու, նոր ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում։ Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են և լավ հնարավորություն են բացում լեհական ընկերությունների համար»։

Իսկ սա մեջբերում է 2011 թվականի հուլիսին Լեհաստանում հայ եւ լեհ գործարարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից։ «Մենք իրականացնում ենք մեծ ծրագրեր՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղի եւ երկաթուղի, ատոմակայանի նոր բլոկի շինարարություն եւ այս ոլորտներում սպասում ենք մեր ֆրանսիացի գործընկերների ակտիվ մասնակցությանը։ Սրանք խոշոր, մեծամասշտաբ, մի քանի միլիարդանոց ծրագրեր են, եւ իհարկե, մենք կցանկանանք, որպեսզի ֆրանսիական ընկերություններն ակտիվ լինեն»։ Սա էլ մեջբերում է Սերժ Սարգսյանի՝ 2011 թվականի սեպտեմբերին Փարիզում հայ եւ ֆրանսիացի գործարարների հետ նախաճաշի ժամանակ ունեցած ելույթից։ Ահա այսպես, գրեթե մեկը մեկին կրկնող՝ «մի քանի միլիարդանոց» ծրագրերի մասին ելույթներ երկու տարիների ընթացքում տարբեր երկրներում։ Սակայն, 2011 թվականից հետո Սերժ Սարգսյանը ատոմակայանի նոր բլոկի շինարարության մասին այլեւս չէր խոսում նման հաստատակամ ոճով։ Մի երկու անգամ տարբեր օտարերկրացի պաշտոնյաների հետ մի քանի ակնարկներ արել է նոր ատոմակայանի մասին, բայց որ ասի՝ «իրականացնում ենք», նման բան չի եղել։ Ընդհանրապես, 2011 թվականը շրջադարձային պետք է համարել նոր ատոմակայանի կառուցման շուրջ տրամադրությունների առումով:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31