Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու թատրոնը դարձյալ առաջ անցավ մյուսներից

Մարտ 27,2014 00:12

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց թատրոնի միջազգային օրը: Ինչպես կատակեց Նիկոլայ Ծատուրյանը, այս տոնը մեկ օր շուտ նշելու պատճառն այն է , որ Գյումրին ամբողջ աշխարհից մեկ օր առաջ է: «Իսկ իսկական պատճառն այն է , որ վաղը մենք` Գյումրու թատրոնը, մասնակցում է «Արտավազդ» մրցանակաբաշխությանը` տանելով մեր լավագույն ներկայացումներից մեկը` Առնետները» այդ փառատոնին մասնակցելու, և ես, չգիտես ինչու, համոզված եմ, որ մենք ձեռնունայն չենք վերադառնա», ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

Տոնը նշվեց յուրահատուկ ձևով, տարբեր բեմադրությունների, օրինակ` Վրթանես Փափազյանի «Ժայռ»-ի , Շիրվանզադեի «Չար ոգիների»- ի ցուցադրմամբ: Ի դեպ, ներկայացումը խաղում էին հանդիսատեսի ընտրությամբ, մոտենում էին դահլիճին ու վիճակահանություն անցկացնում: Ներկայացումից մի կարճ հատված ցուցադրելուց հետո, այդ նույնը ցուցադրում էին 21 դարի մարդու ընկալմամբ,  արդիականացնում էին հերոսներին` նրանց տեղափոխելով մեր օրեր:

Ինչևէ, այս տոնը նշվում էր Գյումրու քաղաքապետարանի հովանավորությամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ իր աշխատավարձը փոխանցեց թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ի դեպ, այդ ավանդույթը`թատրոնի միջազգային տոնը հովանավորելը եկել է Վարդան Ղուկասյանից, նա էր միշտ հովանավորում այդ տոնը ևճոխ հյուրասրություն կազմակերպում, և ոչ միայն դա, այլ շատ այլ հետաքրքիր նախաձեռնություններ, թող դա էլ սովորի բալասանյանը, մեկ է հըլը իրանով ոչինիչ չի արել

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31