Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրամիությանը կոչ է արել գազ գնել ԱՄՆ-ից: AFP-ի փոխանցմամբ, ելույթ ունենալով լրագրողների առջեւ Բրյուսելում, Օբաման հայտարարել է, թե ԵՄ-ն պետք է ամրապնդի իր էներգետիկ անվտանգությունը եւ կարող է ուշադրությունը սեւեռել ԱՄՆ-ից ներմուծման եւ սեփական աղբյուրների վրա:
Նա հայտարարել է, թե այս դեպքում հեշտ լուծումներ չեն լինելու: «Հնարավոր չէ պարզապես եւ անվճար պաշտպանել ինքդ քեզ: Չկան էներգիայի կատարյալ եւ էժան աղբյուրներ»,- ասել է Օբաման ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպումից հետո:
Մանրամասները կարող եք կարդալ` News.am-ի կայքում