Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լիլյա Շեւցովա. «Մի՞թե հայկական կողմը չի կարող գտնել այլ զուգահեռներ»

Մարտ 26,2014 22:00

Մոսկովյան «Կարնեգի» փորձագիտական կենտրոնի «Ռուսական ներքին քաղաքականությունն ու ինստիտուտները» ծրագրի ղեկավար, Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի (Վաշինգտոն) առաջատար աշխատակից Լիլյա Շեւցովան «Aravot.am»-ի հետ զրույցում անդրադարձավ

Հայաստանում եւ Ղարաբաղում տարվող զուգահեռներին` Ղրիմի եւ Ղարաբաղի միջեւ: Նշեցինք, որ անգամ Ղարաբաղն է դիտարկում է Ղրիմի հանրաքվեն որպես ժողովուրդների ինքնորոշման հերթական արտահայտություն, այս առումով, հարցրեցինք, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էլ որոշակի հավակնություններ դրսեւորվեն:

«Ես հասկանում են պատճառները, որոնք հայկական կողմին ստիպում են զուգահեռներ տանել Ղրիմի եւ Ղարաբաղի միջեւ: Բայց մի՞թե հայկական կողմին կարող է օգնել մի նախադեպի հետ զուգահեռը, ընդդեմ որի հանդես է գալիս ողջ քաղաքակիրթ աշխարհը եւ որը քանդում է միջազգային պայմանագրերի ողջ համակարգը: Մի՞թե հայկական կողմը չի կարող գտնել այլ զուգահեռներ որպես հիմք իր դիրքորոշման համար Ղարաբաղի հարցում: Ղրիմի հետ զուգահեռները կարող են միայն այդ դիրքորոշումը խոցելի դարձնել», նկատեց Շեւցովան:

 

Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի առաջատար աշխատակից Լիլյա Շեւցովայի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք` այստեղ 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31