Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետ. «Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում, ես ինձ մեղավոր չեմ համարում»

Մարտ 26,2014 20:50

Ինչպես  տեղեկացրել էինք,  «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» եւ «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է»՝ Aravot.am-ի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ քրեական գործ է հարուցվել: «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հ/կ-ի հրապարակած տեղեկատվությանը հղում անելով, մասնավորապես նշել էինք, որ Գորիսի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին պատկանող «Գորեր» ՍՊԸ-ն: Գորիսի քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում այս ամենին եւ ի՞նչ սպասելիքներ ունի գործի արդյունքներից: Վերջինս մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ մտահոգվելու խնդիր չունի:

«Փաստաթղթերը գտնվում են նրանց մոտ, կքննեն, զննեն, անալիզներ կանեն, դա իրենց գործն է եւ իրենք էլ լավ անելու են: Աստծուն փառք, եթե ես մեղք ունեմ թող ինձ պատժեն: Անշուշտ, ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում, ես ինձ մեղավոր չեմ համարում»,- ասաց Նելսոն Ոսկանյանը:

Aravot.am-ի հետ ունեցած զրույցում  Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանը տեղեկացրել էր, որ դեռեւս որեւէ մեկի նկատմամբ մեղադրանք չկա առաջադրված, նշանակված են փորձաքննություններ, մասնագիտական ստուգումներ, եւ  եզրակացությունները ստանալուց հետո միայն վերջնական լուծում կտրվի  գործի ընթացքին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31