Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տատի, ես տեսա ինչ արագությամբ էր պապան մամային կտրտում». (Տեսանյութ)

Մարտ 26,2014 20:32

Անցյալ տարի օգոստոսի 6-ին Արսեն Առաքելյանն իր եղբոր բնակարանում դանակի մի քանի հարվածով սպանել է իր կնոջը` Լուսինե Դավթյանին: Նրանց անչափահաս դուստրը` Սյուզին մեզ հետ զրույցում պատմել էր, որ ինքը տեսել է, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, եւ հազիվ է հասցրել 5 ամյա եղբոր աչքերը ձեռքով փակել, որպեսզի եղբայրը չտեսնի այդ զարհուրելի տեսարանը:

Արսեն Առաքելային սպառնում է 8-15տարի ազատազրկում, նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին դատական նիստն էր, ու թեեւ նիստը խաղաղ ընթացավ, նիստից հետո դատարանի միջանցքներում ու բակում Լուսինե Դավթյանի ազգականները աղմուկ բարձրացրեցին, երբ տեսան արդեն նախկին խնամիներին ու նախկին փեսայի եղբորը:

IMG_4471

Դատարանում մեղադրական եզրակացությունը կարդալուց հետո ամբաստանյալ Արսեն Առաքելյանն ասաց, որ իրեն մասնակի է մեղավոր ճանաչում. նա նշեց, որ ինքը եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:

Դատարանը գործի քննությունը հետաձգեց եւ նշանակեց ապրիլի 9-ին:

Մեր նախորդ հրապարակման ժամանակ Լուսինեի հարազատներն ու հարեւանները, դուստրը պատմել էին, որ 16 տարվա ամուսնության ընթացքում ամուսինները հազվադեպ էին հաշ ու խաղաղ ապրել, սիկ սպանության նախորդ օրը Լուսինեն արդեն հայտարարել էր, որ պատրաստվում է ամուսնալուծվել եւ համատեղ բնակության Մուսալեռ գյուղում գտնվող տնակից իրերը հավաքել ու դուրս էր եկել: Արսենի եղբայրը` Արտակը Լուսինեին հրավիրել էր իր բնակարան` զրուցելու`եղբոր հետ հաշտեցնելու  նպատակով: Լուսինեի հայրը մեզ վստահեցրել էր, որ Լուսինեն, ճիշտ է գնացել էր Արտակի բնակարան, բայց չէր ուզում, որ եղբայրն ամուսնուն հրավիրեր` զրուցելու: Լուսինեի հոր` Ռուբեն Դավթյանի ասելով` եթե եղբայրն Արտակին հրավիրած չլիներ, սպանությունը չէր լինի, աղջիկն այսօր ողջ կլիներ:

Այսօր Արտակ Առաքելյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Լուսինեն դեմ չի եղել, որ ամուսնուն` Արսեն Առաքելյանին հրավիրեն իր բնակարան: Իսկ Արսեն Առաքելյանի մայրն էլ, տիկին Սեդան,որը դեպքի օրը եւս ներկա է եղել որդու բնակարանում, Aravot.am-ին վստահեցրեց, որ որդին ու հարսը լավ էլ հարաբերություններ են ունեցել, ու դեպքի օրը չեն էլ կասկածել, որ Արսենը կնոջը կդանակահար. «Իրենք կողքի սենյակում էին, ինչ իմանայինք, ես իմ ինչ են խոսել, որ իմանայինք, կամ կասկածեինք` հո չէինք թողնի բանը սպանության հասներ: Իսկ որ Լուսինեի ծնողներն ասում են, իբր հարկադրաբար ենք Լուսինեին բերել մեր բնակարան, սուտ է, Լուսինեն հոժարակամ է եկել: Թոռներիս էլ լարում են իմ դեմ, սաղ զոքանչն է մեղավոր, զոքանչն էր տղուս ու հարսիս խանում իրար, էրեխեքին էլ սովորեցրել են, որ ասեն` իբր տեսել են ոնցա պապան մամային սպանում: Չէին կարա էրեխեքը տեսնել, որովհետեւ մեր կողքն էին իրանք, դռան ապակին էլ մուգ ա,չի թափանցում: Բայց, մեկ է` բոլորն էլ մեղավոր են, բոլորը, ոչ մեկին էլ չեմ ուզում արդարացնեմ»:

Ամուսնու կողմից սպանված Լուսինե Դավթյանի ազգականները դատական նիստից հետո վրդովված ասում էին` տականք, դու պիտի սատկես, որ Լուսինեի պես աղջկա կյանքը խլեցիր:

Իսկ Լուսինեի դուստրը` Սյուզին, Aravot.am-ին վստահեցրեց, որ տատն ամենեւին էլ չի լարում իրեն մյուս տատի դեմ. «Ես ամեն ինչ էլ շատ լավ հասկանում եմ, ու ես էդ տարիների ընթացքում տեսել եմ պապայիս վերաբերմունքը մամայիս նկատմամբ: Նա իմ տատին չի, ու ես պապա չունեմ, վերջ:Իսկ ախպերս ինչքան էլ փոքր ա, ու ասում են` բան չի հասկանում, լավ էլ հասկանում ա, ու գիտի որ պապան ա մամային սպանել»:

Լուսինեի մոր` տիկին Մարիետան էլ մեզ վստահեցրեց, որ ինքը ոչ թե խառնվում էր աղջկա ու փեսայի ընտանեկան հարաբերություններին, այլ ամեն ինչ անում էր, որ ընտանիքը չքայքայվի. «Աշխատում էի իրանց էի պահում, ուտելիք էի տանում մարդասպան փեսայիս համար, կերակրեցի, ուժ տվեցի, որ աղջկաս սպանի: Կնկան գցել էր քուչեքը, որ երկաթ հավաքի-ծախի, ինքն էլ զխտկվի: Օձը տաքացնողին է կծում, այ տենց ստացվեց: Ինձ մեղադրում են, իբր թե խառնում էի իրանց ընտանիքը, լարում էի իրար դեմ, բա դուք էդ օրը տունն եք եղել, բա ուշադիր լինեիք, գնայիք դռան մոտ տեսնեիք ինչ ա կատարվում: Թոռս տեսել է ամեն ինչ, ասում է` տատի ես տեսա` ինչ արագությամբ էր պապան կտրտում մամային»:

 Մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31