Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ աշխատավարձը կբարձրանա հուլիսի 1-ից

Մարտ 26,2014 20:15

«Հուլիսի մեկից ուժի մեջ է մտնելու նոր օրենք, և հանրային բոլոր ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են»,-այսօր ի պատասխան պատգամավորների բարձրացրած հարցին, որը վերաբերում էր աշխատավարձերի բարձրացմանը, այսպես պատասխանեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ բարձրացումը լինելու է համակարգային ու մանրամասնեց. «Հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամից կդառնա 50.000 դրամ: Քաղծառայության համակարգում միջինը քառասուն տոկոսով աշխատավարձերի բարձրացում կլինի»:

Նախարարը նաև հավելեց, որ հուլիսի մեկից նախատեսվում է նաև զինծառայության համար կենսաթոշակների բարձրացում:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31