«Խնդրում եմ միջոցներ գտնել վերանորոգելու Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը»,-այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հորդորեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով՝ դպրոցն ունիկալ է, քանի որ այնտեղ սովորել են Նկարիչների միության անդամների 50%-ը, Մինաս Ավետիսյանը և այլք։ Այնուհետև պատգամավորը հավելեց. «Այս դպրոցը մնացել է ուշադրությունից դուրս և, կարծում եմ, տեղական իշխանության հետ տարածքային կառավարման նախարարությունը կարող է միանալ «Շիրակ» հայրենակցական կազմակերպության նախաձեռնությանը և վերականգնել դպրոցը»:
Ի պատասխան բարձրացված խնդրի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը խոստացավ առաջիկայում Գյումրի կատարելիք այցի ժամանակ ծանոթանալ խնդրին ու նշել,թե ինչ լուծումներ կարելի է գտնել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ