Կանանց միամսյակի կապապցությամբ Ani Product-ը հետաքրքիր մրցույթ էր կազմակերպել ֆեյսբուքում՝ «Ամենաինքնատիպ բացիկը Մարտի 8-ի կապակցությամբ։ Մի կողմից այն հաճելի անակնկալ էր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ովքեր տեսան ու կարդացին ավելի քան 140 շնորհավորանք՝ նվիրված իրենց տոնին։ Մյուս կողմից, մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ արժեքավոր մրցանակներ։ Նշենք, որ մրցույթն անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Չհաջողվեց խուսափել նաև տհաճ մեկնաբանություններից։
Մասնավորապես, որոշ մասնակիցներ կասկածներ էին հայտնում առաջատար՝ ամենից շատ լայքեր հավաքած մասնակիցների վերաբերյալ։ Կազմակերպիչները ստիպված եղան մրցույթի ամփոփումը հետաձգել, մինչև մասնագետների օգնությամբ չհավաստիացան, որ անազնիվ մրցակցության և կեղծ լայքերի դեպքեր չեն եղել և ամփոփել։ Այդ ամենից հետո միայն հաղթողները հրավիրվեցին՝ մրցանակները ստանալու։ Ընկերության ներկայացուցիչ Կարեն Գեոկչյանը շնորհավորեց հաղթողներին և հանձնեց պատվոգրերն ու սպասված մրցանակները։
Ամենից շատ լայքեր հավաքած և առաջին տեղը գրաված Արև Հովհաննիսյանը ստացավ գլխավոր մրցանակը՝ iPad-ը։ Արտավազդ Սաղաթելյանը ռեստորանում ընթրիքի իրավունք՝ երկու անձի համար։ Երրորդ մրցանակին արժանացավ Մայիս Համբարձումյանը, իսկ ընկերության կողմից լավագույնը ճանաչված բացիկի հեղինակ Էդուարդ Դոխոլյանը ստացավ բջջային հեռախոս։
Ani Product ապրանքանիշը պատկանում է կաթնամթերքի, պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Թամարա և Անի» ընկերությանը։ Առաջիկայում սպասվում են նոր մրցույթներ և նախագծեր: Մասնակցելու հնարավորությունը բաց չթողնելու համար կարող եք հետևել Ani Product-ի ֆեյբուքյան էջին՝ www.facebook.com/aniproduct: