Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը բարձրացրեց քեսաբահայության խնդիրները, հետաքրքրվեց, թե ինչ պաշտոնական նորություններ կան Քեսաբում տիրող իրավիճակի հետ կապված և օգնության ի՞նչ խողովակներ կան քեսաբահայությանն աջակցելու համար, քանի որ բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ են դիմել այդ հարցով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «ՀՀ նախագահի հայտարարությունը քեսաբահայության հարցով մեր խորը մտահոգության վկայությունն է: ՀՀ նախագահը հանձնարարականներ է տվել, և մենք անում ենք հնարավորինը, որ անհրաժեշտ օգնություն ցուցաբերենք քեսաբահայությանը: Տարբեր միջազգային կառույցներում մեր ներկայացուցիչները համապատասխան քայլեր են ձեռնարկում, մոտ երեսուն երկրների հետ երկկողմ շփումներում է մտահոգությունը բարձրացվել: Մեր դեսպանությունը Դամասկոսում համապատասխան աշխատանքներ է տանում»:
Հարցին՝ ի՞նչ խողովակներով կարելի է կազմակերպել քեսաբահայության օգնությունը, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «Դա պետք է կազմակերպել Սփյուռքի նախարարության միջոցով, քանի որ նախարարությունը նման աջակցության կազմակերպման փորձ ունի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ