Ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Ստայկիում նախապատրաստվում է ապրիլի 1-ին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ արդեն որոշված է, թե Եվրոպայի առաջնությունում ովքեր են մտնելու մրցագորգ: Նրանք են. 57 կգ` Գարիկ Բարսեղյան, 61` Նարեկ Սանոյան, 65` Արթուր Բաղդասարյան, 70` Գրիգոր Գրիգորյան, 86` Մուսա Մուրթազալիեւ, 97` Էդգար Ենոքյան, ծանր քաշ` Անդրանիկ Գալստյան: 74 կգ քաշային կարգում ներկայացուցիչ չունենք: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի անցած տարվա լավագույն մարզիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն առողջական խնդրի պատճառով չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ