Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում այսօր խաղացվող չորս պարտիաներից երեքը` Պյոտր Սվիդլեր-Լեւոն Արոնյան, Վլադիմիր Կրամնիկ-Վիաշվանաթան Անանդ եւ Դմիտրի Անդրեյկին-Շախրիյար Մամեդյարով, պարտիաներն արդեն ավարտվել են ոչ-ոքի: Շարունակվում է միայն Վեսելին Տոպալով-Սերգեյ Կարյակին պարտիան, որում նախաձեռնությունը ռուս շախմատիստի կողմն է:
Բազմափորձ շախմատիստները, ինչպես երեւում է, դեռեւս ռիսկի դիմել չեն համարձակվում ու սպասում են ավելի հարմար պահի, թեեւ մրցաշարն արդեն մոտենում է եզրագծին եւ նման առիթ կարող է եւ չլինել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Գագիկ Հովհաննիսյանի