Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում ՄԱԿ-ին` դատապարտել Թուրքիային (Տեսանյութ)

Մարտ 26,2014 16:53

Այսօր՝ մարտի 26-ին, մի խումբ ակտիվիստներից կազմված քաղաքացիական նախաձեռնությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց իր բողոքը հայտնեց Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, եւ իր բաց նամակը հանձնեց ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:

«Այս նամակով ուզում ենք հիշեցնել նրանց, թե ինչի՞ համար են ստեղծված, ի՞նչ պիտի անեն: Հիմնականում խնդիր կա սիրահարությանը ցույց տալու, որ մենք հոգեպես իրենց հետ ենք եւ անտարբեր չենք իրենց ճակատագրի նկատմամբ»,- ասաց «Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպության անդամ Արման Մխիթարյանը:

qax_3 qax_2 qax_4

Նա ցանկալի է համարում կամավորականների ջոկատների ստեղծումը, ովքեր կմեկնեն Սիրիայի հայաշատ տարածքներ եւ կձեւավորեն այնտեղի ինքնապաշտպանությունը.«Թո՛ղ չմտածեն, թե սա պատերազմի ընթացքը կարող է փոխել. սա ուղղակի հոգեբանական ուժ կհաղորդի մեր հայերին, որ իմանան՝ իրենց հետ ենք»:

Քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Հայկանուշ Ալոյանը նշեց, որ իրենք հավաքվել են ՄԱԿ-ին հիշեցնելու, որ նա կոչված է պահպանել միջազգային խաղաղությունը եւ անվտանգությունը, եւ այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու եւ վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաեւ ճնշել ագրեսիան եւ խաղաղությունը խախտող այլ գործողություններ.«Թուրքիան, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ, խախտում է բոլոր այս կանոնադրությունը, իսկ ՄԱԿ-ը իր լռությամբ փաստացի աջակցում է Թուրքիայի անօրինական գործողություններին. Թուրքիան պետական մակարդակով ահաբեկչություն է իրականացնում քեսաբահայերի նկատմամբ: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին դատապարտել Թուրքիայի անօրինական գործողությունները»:

Երիտասարդները իրենց բաց նամակը հանձնեցին ՄԱԿ-ի համակարգող Բրեդլի Բուզետոյին, ով իր հերթին հայտարարեց, որ ուրախ է շփվել երիտասարդների հետ եւ փոխանցել իրենց բաց նամակը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31