Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչի՞ է Ռոման Ամոյանի անունը բացակայում ցուցակից:
«Նրա մասնակցությունը Եվրոպայի այս առաջնությանը նախատեսված չէր, քանի որ 55 կգ քաշային կարգ այլեւս չկա: Նոր քաշային կարգ տեղափոխվելն ու շատ կարճ ժամանակում այնտեղ էլ կայանալը բարդ է: Դա ժամանակի խնդիր է: Ռոմանը հիմա էլ մարզվում է, մասնակցում հավաքներին եւ պատրաստվում նոր քաշային կարգում հանդես գալ միջազգային մրցումներում, որպեսզի մինչեւ աշխարհի առաջնություն ցույց տա իրեն եւ մենք` մարզիչներս, համոզվենք, որ այնտեղ էլ կարող է լավ հանդես գալ», – պատասխանեց Լեւոն Ջուլֆալակյանը
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ