Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» Արտուշ Հակոբյանը առանձին է բերվում նիստերի դահլիճ

Մարտ 26,2014 15:59

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի միջնորդությունը, համաձայն որի, միջնորդել էին «Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննությունն անցկացնելու համար ներգրավվել հանձնաժողովում մեկ այլ նյարդաբանի՝ 2-րդ բուժմիավորման նյարդաբանության բաժանմունքի վարիչ, բժշկագիտության թեկնածու Աստղիկ Կարապետյանին:

Banda_01 Banda_03

Դատավարության մասնակիցներին նյարդաբանը չէր ճանաչում, նրանք էլ նյարդաբանին չէին ճանաչում:
Դատարանը հնարավոր կապերը ճշտելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Որոշվեց ներգրավվել նոր նյարդաբանին, նրան բացատրվեցին իր պարտականությունները, քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, որը վերաբերում է դռնփակ դատական նիստերից տեղեկատվություն չտրամադրելուն, ակնհայտ կեղծ եզրակացություն չտալուն, իր մասնագիտական գործունեությունը պատշաճ կատարելուն:
Դատարանը դեռ այս տարվա փետրվարի 19-ին որոշում էր կայացրել Քյարամ Ամոյանին նշանակել փորձաքննություն:

Դատական նիստերը կվերսկսվեն եզրակացությունը ստանալուն պես:
«Բանդայի գործով» դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Քյարամ Ամյանը դատարան չի բերվում:

Մյուս ամբաստանյալները՝ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը , Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը տարիուկես է, ինչ մասնակցում են դատական գործընթացներին, որոնք գլխավորապես ընդհատվել են Քյարամ Ամոյանի հիվանդության, շտապ օգնություն դատարան հրավիրելու պատճառով:

Այս գործով «պարագլուխ» է համարվում Արտուշ Հակոբյանը, որը դատական նիստերի դահլիճ է բերվում մյուս ամբաստանյալների՝ իրենց տեղերը զբաղեցնելուց հետո միայն՝ մենակ:

Արտուշ Հակոբյանին ամբաստանյալներից մի քանիսը ծանոթացել են դատարանում:
Ամբաստանյալի հոր՝ Սուրեն Հակոբյանի կարծիքով, իր որդին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի զոհն է, իսկ պաշտպան Հովիկ Արսենյանի պնդմամբ էլ, գործում չկա մի ապացույց այն մասին, թե իր պաշտպանյալը «ստեղծել և ղեկավարել է խումբ», «ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն, ատրճանակ, «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակ»: Ի դեպ, զենքի «հայտնաբերումը» կատարվել է առանց ընթերականների:

Խմբի անդամները մեղադրվում են տուժողներ՝ պատգամավոր, համայնքապետ, «Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչ Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների վրա կատարված ավազակային հարձակումների, Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին ապօրինի տիրանալու համար:

Համաձայն ոստիկանության քննչական գլխավոր վարչության 25.09.2011 թվականի խուզարկության արձանագրության, «զենք –զինամթերք չի հայտնաբերվել», եւ հետեւաբար՝ ոչինչ չի առգրավվել:

Արտուշ Հակոբյանն ազատազրկման ժամանակ ձեռք է բերել հիվանդություններ, մասնավորապես, բժիշկները նրա մոտ թունավոր զոբ են հայտնաբերել, նա նիհարել է 10-12 կլիոգրամ, ձեռքերը դողում են նկատելիորեն:

Տուժողները, բացի ցուցմունք տալու օրվանից, այլեւս դատարան չեն ներկայացել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31