ՊԵԿ-ից պարզաբանում են
Մարտի 20-ին Բագրատաշենի մաքսակետ էր այցելել ամերիկյան պաշտոնյա: Նրա այցի հետ կապված պարզաբանում ստանալու համար դիմել ենք ՀՀ կառավարությանն առընթեը Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից գրավոր հայտնեցին. «Տեղեկացնում ենք, որ ս. թ. մարտի 20-ին Բագրատաշենի մաքսային կետ է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչը` ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ: Այցելության նպատակն էր ծանոթանալ ճառագայթային հսկողության գործընթացում մաքսային կետի տեխնիկական զինվածությանը, սարքավորումների աշխատանքին և հնարավոր ահազանգի դեպքում ճառագայթային հսկողության ծառայության աշխատակիցների կողմից իրականացվող քայլերին»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ